Կարելի՞ է նրան հայհոյել. Փաշինյանը պետք է աղիողորմ ներողություն աղերսի, բայց ներողը Աստված չէ, այլ հայ ժողովուրդը

Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել պետք չէ, դա հերթական քարոզչական տրյուկն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ «Գնդակահարության պատ» վերնագրով գրառմանը։

Փաշինյանն առաջարկել է, որ քաղաքացիներն իրեն ուղղված մեղադրանքները գրեն տվյալ գրառման տակ, ապա հավելել․

«Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի այս գրառման վերաբերյալ 3 արձանագրում արեց։

«1-ին։ Եթե մարդը քրիստոնեական արժեհամակարգում է գտնվում, ապա ներողամտության մասին խոսելուց առաջ պետք է նույն բանը չանի։ Բացի իրավական ընթացակարգերը, իր ղեկավարած ուժի ուղիղ կառավարման ներքո, հնարավոր է նաև իր ուղիղ կառավարման ներքո գտնվող բազմաթիվ ֆեյքային արտադրամասեր կան, որոնք ակնհայտ է, որ իր ընդդիմախոսների նկատմամբ անընդհատ հայհոյանքի, ատելության, թշնամանքի, հորդառատ գետեր են տարածում։

Եթե իսկապես անկեղծության նշույլ կա այդ ամենի մեջ, ապա այդ ամենը, ինչը պետք է վերացվի, դա շատ պարզ կերևա 1-2 օրվա ընթացքում, եթե սա զուտ քարոզչական մի բան չէ, քանի որ քրիստոնեության մեջ պետք չէ բացառել որևէ բան։ Անհավանական կանխավարկածից ելնենք, որ ինչ-որ քրիստոնեական վերափոխում է ունեցել անձնային, եթե այդպես է, ապա թող այդ ամեն ինչը վերացնի։

2-րդ։ Թող հրահանգի, որ անմիջապես իր ցուցումով խոսքի ազատության համար սկսված քրեական հետապնդումները վերացվեն։ Մասնավորապես՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործը դեռ ընթացքի մեջ է Առաջին ատյանի դատարանում։ Նարեկ Մալյանի գործը դեռ Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել, լուահոգի Արմեն Գրիգորյանի գործը, որը նույնպես դեռ Վճռաբեկ դատարան բողոքարկման գործընթաց կա, Սամվել Վարդանյանի գործը և բազմաթիվ այլ գործեր։ Թող հրահանգի, այդ բոլոր գործերը, առնվազն նրանք, որոնք այս պահին դեռ գտնվում են Առաջին ատյանի դատարանում, դատախազները հրաժարվեն մեղադրանքներից և այդ ձևական հայտարարությունները չհնչեն։

3-րդ։ Եթե ինքը ներողամտության մասին է խոսում, ապա առաջին հերթին ինքն իրեն պետք է պատասխանատվության կանչի իր կատարածի համար, որովհետև ինքն այնպիսի վնասներ է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, որոնց համար պետք է աղիողորմ ներողամտություն աղերսել և սպասել, թե արդյոք այն կստանա՞ս, թե՞ ոչ։ Այդ հարցում ներողը Աստված չէ, այլ հայ ժողովուրդը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Վերադառնալով Փաշինյանի գրառմանը, թե իրեն հայհոյողներին ներում է, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նրան հայհոյողները այսուհետ չե՞ն պատժվի։

«Բնականաբար ոչ, որովհետև ցանկացած պարագայում կասի՝ ես որպես մարդ եմ դրա մասին խոսում, այլ ոչ թե իրավապահ համակարգ։ Սա եկեք չվերածենք նրան, որ մեր քաղաքացիներին կոչ անենք, որ մտքի եկածը ասեն։ Մենք տեսել ենք դա, խոսում էին ժողովրդավարական արժեքների մասին և տեսանք, թե ժողովրդավարական արժեքները որոնք են, հիմա էլ խոսում է քրիստոնեական արժեքների մասին, եկեք չփորձարկենք, թե իր դավանած քրիստոնեական արժեքները որոնք են։

Նիկոլ Փաշինյանի պես վնասներ հասցրած անձը, եթե մի փոքր քրիստոնեական տեսանկյունից հարցին նայի, կտեսնի, որ նա այնքան վնասներ է տվել, այնպիսի վնասներ է տվել, որ դրանց հատուցման առաջին քայլը առնվազն ինքն իրեն այդ աթոռից կտրելն է և հայ ժողովրդի դատին հանձնելն է, հայ ժողովրդի ներողամտությունը հայցելն է։ Սա պետք է լիներ քրիստոնեության դարձի եկած մարդու վարքագիծը, այլ ոչ թե քարոզչական նկատառումներով մեծահոգության տպավորություն ստեղծելը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am