Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում պաշտպանության նախարար Հասանովի հետ հանդիպմանը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակ: Հասանովը զեկուցում է, թե ինչպիսին է իրավիճակը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը: Ֆորմալ իմաստով՝ ոչ մի: Բայց, ոչ ֆորմալ առումով, Հայաստանի հանդեպ Բաքվի որեւէ սահմանային ռազմական գործողություն ուղեկցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առնվազն Թուրքիայի տարածքից օդային ու հրամանատարային օդային աջակցությամբ:

Հետեւաբար, երբ Բաքվում Հասանովը քննարկում է «սահմանային օպերատիվ իրավիճակը» Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատարի հետ, ապա, եթե այդ քննարկումը պարզապես արարողակարգ չէ, ուրեմն գործնական պարագայում կարող է ունենալ հենց վերը նշածս տրամաբանությունը:

Ընդ որում, պետք է ուշադրության արժանացնել, որ անցնող օրերին Բաքուն Անկարայի հետ հաղորդակցվել է այսպես ասած երեք շերտով: Նախ Էրդողան-Ալիեւ մակարդակով, դրա հաջորդ օրը Ֆիդան-Բայրամով արտգործնախարարական մակարդակ, եւ այսօր փաստորեն ռազմական մակարդակով:

Միարժեք եզրակացնել, որ անպայմանորեն քննարկվում է որեւէ ռազմական սադրանքի հարց, իհարկե ճիշտ չէ, սակայն հավանականությունը կարող է լինել բավականին բարձր: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական այդ շփումները փաստորեն տեղի ունեցան ադրբեջան-իսրայելական շփումներից անմիջապես հետո:

Ես դրան անդրադարձել եմ, պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը Օրեր առաջ Իսրայելում էր եւ հանդիպես այդ երկրի քաղաքական ղեկավարներին: Իսկ Իսրայելի համար Ադրբեջանը բնակաաբար ունի հակաիրանյան պլացդարմի նշանակություն: Թեեւ այստեղ իհարկե դա խնդրի կամ պատկերի նեղ շրջանակն է: Իսրայելը բոլորովին դեմ չէ Ադրբեջանի միջոցով ընդհանրապես ազդեցություն ունենալ Կովկասում, Կասպիցում, ինչպես նաեւ հեռանկարում դեր ունենալ Կենտրոնական Ասիային առնչվող հարցերում:

Այդ իմաստով, Ադրբեջանի որեւէ սադրանք իրենք կարող են դիտարկել ոչ թե անմիջապես Իրանին թիրախավորելու համատեքստում, այլ Ռուսաստանին եւ Իրանին առնվազն լարելու եւ այդ կերպ քաղաքական որեւէ բան կորզելու: Նույնը նաեւ Թուրքիայի պարագայում»:

Բացառելի չէ եւ այն, որ այս շարժերը կարող են լինել ցուցադրական-հոգեբանական ճնշման տրամաբանության մեջ, իսկ անմիջական ռազմական գործողության՝ չվերածվել:

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Ստամբուլում «Ակոս»–ի դիմաց Դինքի սպանության 18–րդ տարելիցին հազարավոր քաղաքացիներ են մասնակցել Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է Արամ Սարգսյանենք ընտրություններին ժողովրդի ձայները կորզեցին, հետո իշխանության հետ թանկացումների որոշումներն ընդունեցին․ ամոթ 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները Թուրքիան ծանր տեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման Տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս. որքա՞ն կարժենա Ինչպես օգտվել հայտարարագրման հարթակից, ինչ է անհրաժեշտ անել․ մանրամասներ Որքա՞ն հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները․ «Հետք» Մայր Տաճարում աղոթք է կատարվել գերեվարված հայորդիների համար Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու Volkswagen-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում Արագածոտնի մարզում ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց Մարգարիտա Սիմոնյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ՀՀ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գերիները իրենց կներեն գերության մեջ 1-2 ամիս ավել մնալու համար, անցել է երեքուկես տարի Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյանի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am