«Իրականում մենք 2024թ.-ին ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի։ Մենք տեսանք՝ մեզ խփում են, մենք կանգնում ենք, ու այդ պրոցեսը որևէ տեղ չի տանում։ Խոստացված խաղաղությունը չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP-ը տեղի ունեցավ, իսկ մեզ համար ոչ մի բան տեղի չունեցավ՝ գերիների վերադարձ, Արցախի ղեկավարների վերադարձ։ Այսինքն՝ 2024թ.-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա նկատեց, որ մեզ վրա կախված է հիմա այդ «Զանգեզուրի միջանցքի», այսպես ասած, օպերացիայի իրականացման վտանգը, սպառնալիքը, սա լուրջ սպառնալիք է, բայց մենք ունենք նորից նույն ոչ ադեկվատ իշխանությունը, որը կարծես չի նկատում այս իրադարձությունները:
«Մեր երկրի ղեկավարը դարձել է սովորական մի բլոգեր, ընդ որում վատ որակի բլոգեր, որովհետև բլոգերներ կան, որ հետաքրքիր նյութեր են դնում ինտերնետում, Facebook-ում, TikTok-ում, այս մարդիկ դնում են ինչ-որ դատարկ տեսարաններ, ոնց են ինչ-որ կինո նայում, հեծանիվ են քշում, տոլմա են փաթաթում, հեռուստացույց են նայում, սափրվում են: Դարձել է The Kardashans ռեալիթի շոուն: Մեր երկրի ղեկավարը դարձել է նման մի հատ բլոգեր, որին կարծես չեն հետաքրքրում համաշխարհային քաղաքականությունը և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները»,-ասաց Զուրաբյանը:
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը