ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար, պրոդյուսեր Պետրոս Ղազարյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը սույն թվականի նոյեմբերի 27-ին դիմել էր ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերում Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը ներկայացնելու առաջարկ-պահանջով։

Շարժման համահիմնադիր, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատրաստ է Հ1-ի եթերով բացահայտել պետական մեծ կարևորություն ներկայացնող այս փաստաթղթերի իրավական և քաղաքական նշանակությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ «Միասին» շարժումն արդեն ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել հաղորդում առերևույթ հանցագործության մասին։

Ըստ այդմ՝ շարժումն արձանագրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան - Ադրբեջան սահմանագծում - սահմանազատում գործընթացն իրականցնելիս կատարել են գործողություններ, որոնք կարող են մեղսագրվել ՀՀ ՔրՕրի Բաժին 11-ի՝ «Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ», գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին՝ պետական դավաճանությանը։

Հաշվի առնելով հիշյալ փաստերի քննարկման հանրային և պետական հրատապությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պետրոս Ղազարյանը քանիցս հայտարարել է, թե ընդդիմադիրներին միշտ պատրաստ է լսարան տրամադրել, բայց նրանք հրաժարվում են, «Միասին» շարժումը եթեր է պահանջել, սակայն ստացել է պատասխան, թե եթերային հյուրերի ցուցակն արդեն պատրաստ է մինչև տարեվերջ, ուստի մեր պահանջին կարձագանքեն հունվարին։
Մենք սույն պատասխանը գնահատում ենք որպես պարզունակ մերժում և ժողովրդավարության տարրական սկզբունքների կոպիտ ոտնահարում, հրաժարում սեփական խոստումներից։ Շինծու պատրվակով Հ1-ը չի ցանկանում ապահովել բազմակարծությունը և ազատ խոսքը՝ հրաժարվելով եթեր տրամադրել իշխանության ընդդիմախոսներին։ Եթերային հյուրերի վաղօրոք հաստատված անբեկանելի ցուցակներ չեն կարող լինել, իրադարձություններն իրենք են թելադրում քաղաքական օրակարգը, թեմաներն ու հյուրերին, ուստի պնդում ենք մեր առաջարկը՝ հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջելով տրամադրել եթեր հանրային մեծ հնչեղություն ունեցող նշյալ հարցի բարձրաձայնման համար։


«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

դիտվել է 765 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ալիևն ասում է՝ «խաղաղությունը լցրեք լափամանի մեջ ու կերեք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես է Աննա Հակոբյանը ձեռք առնում Սամվել Կարապետյանի դստերը Դուք լավ գիտեք, որ թուրքական լոլիկ է գալիս Հայաստան. պատգամավորը՝ փոխնախարարին (video) Նիկո՛լ, Բակո Սահակյանի օջախում ինչքա՞ն ես հաց կերել, ի՞նչ արեցիր իրենց համար. Էդուարդ Շարմազանով (video) Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» ՔԿՀ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել բանաձևին, որը թույլ չէր տա Թրամփին ռшզմшկան nւժ կիրառել Վենեսուելայի դեմ Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում կողծ «դատավարության» ժամանակ Լիբանանը ազատ է արձակել Քադաֆիի որդուն՝ տասը տարվա բանտարկությունից հետո #ՀԻՄԱ. Նիկոլն ուղղակի «պայթելու է. վախճանը մոտ է». Րաֆֆի Հովհաննիսյան (video) Եթե Հայաստանը շտապ որոշում չկայացնի՝ «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը». Հասանգուլիև Կարա չէ՞ Բարսեղյանը ` կարմիր բերետների ուղեկցությամբ խաղի ժամանակ մտնի ու խաղա, ինչքան ուզենա. Տիգրան Քոչարյան Алиев, Россия создала Азербайджан, не отрекайся от истории: жёсткий ответ армянского генерала Алиеву (video) Դե ստացե՛ք փաստերը․ Արման Թաթոյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Համ ասել ա՝ Ղարաբաղն Ադրբեջան ա, համ չոքե՞լ զոհվածների հիշատակի առաջ․ Հարցում (video) Ադրբեջանի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ալիև «Ողորմելի վախկոտ Նիկոլը երեկ հիստերիայի մեջ էր ընկել»․ Գագիկ Համբարյան (video) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին Սերբիան չի երաշխավորում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա չեղարկումը. Վուչիչ Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am