«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում եռօրյա փրայմերիզի առաջատարն անկուսակցական, Էդմոն Մարուքյանի նախկին թիմակից Սարիկ Մինասյանն է՝ «Սովրանոյի» Արման Սահակյանի ընկերը։ Անկուսակցականի հաղթանակը ՔՊ-ում մեկնաբանում են նրանով, որ մարդիկ զզվում են իրենցից: Ոմանք էլ կարծում են, որ սա Նիկոլ Փաշինյանի սցենարն է` փորձում է իր կուսակիցներին հերթական անգամ ապացուցել, որ նրանք զրո են, եթե ինչ-որ դիրք ու պաշտոն ունեն, ապա՝ բացառապես իր շնորհիվ, ուստի պիտի ստրուկի պես ծառայեն իրեն։ Մոտ 120 հազար ընտրող ունեցող քաղաքում ընդամենը 1050 մարդու՝ 1 տոկոսի շրջանում էին այս քվեարկությունն անցկացրել։ Սարիկ Մինասյանը 250 ձայնով առաջինն էր, հաջորդը Դավիթ Առուշանյանն էր՝ 221 ձայնով, երրորդ տեղում՝ Կարեն Սարուխանյանը, 144 ձայնով։
Ոմանց համար շոկ է եղել հատկապես Սարուխանյանի ստացած քվեների քանակը, ասում են` նրա հեղինակության մասին փուչիկը պայթեց: Մինչդեռ նա Փաշինյանին հավատացրել էր, որ Գյումրիում ամենասիրված ՔՊ-ականն ինքն է, ու այդ պատճառով էին նրան նշանակել կուսակցական կառույցի ղեկավար։
Ընտրությունների արդյունքներով պատգամավոր Դավիթ Առուշանյանը մոտ 100 ձայնով առաջ էր Սարուխանյանից, եւ երեկ նա անմիջապես մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին․ նրան Շիրակի մարզպետ են նշանակելու։ Իսկ գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանը երեկ արդեն SMS-ը ստացել էր: Ի դեպ, անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, ասացին, իշխանության հասցեին հայհոյանք է գրված եղել»:
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ
Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը