Ինձ ուղղված հայհոյանքին հայհոյանքով չեմ պատասխանելու, որպես քրիստոնյա ներում եմ․ Փաշինյանը` օգտատերերից մեկին

Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ որպես առանձին գրառում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության ամեն տարի: Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած, իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում:

Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչու՞, որովհետեւ մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են եւ ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը: Իսկ ինչու՞ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետեւ տեսնում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում:

Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է, թե ասելու բան չունեմ, ասել է, թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ու՞մ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել:

Հաջորդը, խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետեւ հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարեւոր բուֆեր է մեզ համար:

Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ: Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը եւ ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց եւ սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:

Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ եւ ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք եւս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել եւ այսպես շարունակ:

Եւ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների եւ շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»:

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի կարգավորման առարկան չկա․․․ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները Աննա֊Էրատո, որքան էլ հարկատուներիս հաշվին լավ ապրես և որքան էլ կրթությունից խոսես, միևնույն է անկիրթ եղել ես ու կմնաս.. Կոռուպցիայի ընկալման համաթվով աշխարհում առաջատար երկրներում նույնիսկ համատարած հայտարարագրում գոյություն չունի. փաստաբան Հայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր Կամենդատյան Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Թոշակառուի համար ուղեվարձը կկազմի 138.6 դրամ. նա չի կարող չնկատել, որ տրանսպորտը թանկանում է. Պիպոյան Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների «կամազուրկ վարքից», կեղծելով պատմությունը, «ամեն օր նոր, ավելի ամոթալի վտանգավոր զիջումներ է կորզում» Ջրվեժում կողոպտել են Հնդկաստանի քաղաքացուն. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը. ՌԴ ԱԳ նախարար Դոնալդ և Մելանյա Թրամփների «օդային համբույր»-ը վիրուսային է դարձել համացանցում Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, հրահանգներ տվել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Մոտ մեկ միլիոն ռուս է սպանվել․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am