Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք

Հիշեցում.
2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն, որից պարզ էր դառնում, թե ինչպեսէ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մեկ այլանդամ Ստեփան Միքայելյանի հետ միասին՝ հացի սեղանի շուրջ համոզում Վարդազարյանին հրաժարական տալ:

Բացի այն, որ ձայնագրության մեջ Ջհանգիրյանը համոզում էր Վարդազայանին հեռանալ՝ դրա դիմաց խոստանալով նրան հանգիստ կյանք, ուշագրավ էր միանգամայն այլ հատված, որում Գագիկ Ջհանգիրյանը բացահայտում էր իր իրական շարժառիթը.

«Ես էտի պտի անեմ, էտի իմ վզին դրածա: Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը գա: Եթե ես իմանամ, որ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ , որ Ղազինյանն ա գալու՝ կգնամ կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակ, Սերժն էլ չիգալու»:

Ջհանգիրյանն ինքը հանրային հեռուստաալիքի եթերում խոստովանել էր, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործչէր, ու ինքը հոգեբանական հնարքներ էր կիրառել, «կուտ տվել»:

Նշենք, որ Վարդազարյանի պաշտոնանկությունից հետո` 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ը, ԲԴԽ նախագահի լիզորությունները փոխանցվեցին հենց Գագիկ Ջհանգիրյանին:

Վերջինիս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար դառնալուց հետո սկսեցին այցելությունները դատարաններ, դատավորների նկատմամբ ճնշումներ, այնուհետ՝ ընդդիմադիրների կալանքներ:

Իսկ ձայնագրության մեջ ասվում է փաստացի հետյալը՝ «Հայաստանում կեղծվել են ընտրություններ, ՍԴ հերն անիծվել է, Քոչարյանի վրա քրեական գործ են հարուցել հենց նրա համար, որ Քոչարյանը իշխանության չգա»։

Սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ, այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարակ ներկայացրեց՝ պատճառաբանելով, սակայն, առողջական խնդիրները:

Այնուհետ, 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից կարճվեց սկանդալային ձայնագրության գործով հարուցված քրեական վարույթը, իսկ 2023 թվականի մարտի 30-ին վարույթը կարճվեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով վարույթի կարճման հիմքերը մեզ հետ զրույցում նշեց. «Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել»:

Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, վարույթի կարճման մասով որևէ մեկնաբանություն հրաժարվեց տա:

Փաստացի, թե՝ Քննչական, թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեները ԲԴԽ գործող անդամի, այն ՝ դատավորի, մեկ այլ դատավորի և ԲԴԽ նախագահին համոզելու, սպառնալու, հորդորելու և վերջերս ըստ Փաշինյանի «խնդրելու» մեջ, որևէ արտառոց բան չեն գտել, առնվազն ուղիղ ճնշում, սպառնալիք դատավորին, այն էլ ուղիղ քաղաքական շարժառիթով։

դիտվել է 1773 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am