Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից

Թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցությունն» առաջարկել է չեղարկել գրեթե 240 հազար սիրիացիների թուրքական անձնագրերը, իսկ ՍԱՀ-ից եկած բոլոր միգրանտներին 2025 թվականի հուլիսից զրկել փախստականի կարգավիճակից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սիրիացիները սկսել են աստիճանաբար վերադառնալ հայրենիք։ Թուրք-սիրիական սահմանին գործող անցակետերում ոչ մեծ հերթեր են գոյանում։

«Թուրքիայում սիրիացի փախստականների ներկայության առիթ այլևս չկա։ Թուրք ժողովուրդը պահանջում է, որ բոլոր փախստականներն անհապաղ վերադառնան հայրենիք»,- խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ հայտարարել է Դերվիշօղլուն։

 Նրա խոսքով՝ կուսակցությունն առաջարկում է 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում խթանել սիրիացի փախստականների կամավոր վերադարձը, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից կառավարության լիազորությունների շրջանակում չեղարկել ժամանակավոր պաշտպանության տակ գտնվողների կարգավիճակը:

«Անհրաժեշտ է հայտարարել, որ փախստականները ոչ մի պարագայում չեն կարողանա Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, իսկ քաղաքացիություն ստացած 238 հազար սիրիացիների անձնագրերը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,-նշել է Դերվիշօղլուն:

Նա նաև կոչ է արել սիրիացի փախստականներին զրկել բոլոր արտոնություններից և սոցիալական նպաստներից, դադարեցնել ԵՄ-ի հետ միգրանտների մասին համաձայնագրի գործողությունը:

Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ միջոցառումը կնպաստի, որ սիրիացիները շուտափույթ վերադառնան Սիրիա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբի դրությամբ Թուրքիայում օրինական բնակություն հաստատած ավելի քան 2,93 միլիոն սիրիացի փախստական կա, նրանցից ավելի քան 1,5 միլիոնը՝ անչափահասներ:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am