Անդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա

Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է մեկնաբանի ՀԱՊԿ անդամավճարների վճարման վերաբերյալ Հայաստանի մտադրությունները, հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ որոշում կարող է ընդունվել ՀՀ-ի մասով, եթե վերջինս հրաժարվի համապատասխան վճարումներից:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք «սա հենց այն չէ, ինչ ցանկանում են ՀՀ իշխանությունները, որոնք պաշտոնապես ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց փաստացի ամեն ինչ անում են, որ երկիրը հեռացվի ՀԱՊԿ-ից»:

Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի անդամավճարների վճարումը պարտադիր է կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար:

«ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է անդամների մասնաբաժինային անդամավճարների հիման վրա... ՌԴ-ն ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջերի ուղիղ կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասար 10-ական տոկոս: Գոյացած պարտքի մարման պարտավորությունը 2 տարվա ընթացքում չկատարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան անդամ պետության նկատմամբ կայացնել որոշում, ընդհուպ միչև ձայնի իրավունքից զրկում... Հայաստանի ժամանակին սրան համաձայնել է: Ես չեմ լսել, որ նրանք սրան դեմ են: Վճարելու են, թե ոչ, այս հարցը պետք է ուղղել Երևանին: Այս կամ այն պատասխանը ստանալու դեպքում, կարելի է ճշտել՝ ինչու», - ասել է Զախարովան:

Օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել էր, որ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարի գծով և չվճարել այն 2 տարի. այժմ առկա է 2024-ի պարտքը, որը վճարելու ժամկետը կլրանա 2025-ի վերջին։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն» Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է Նոր ֆորմատի փնտրտուքներով Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը» Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am