Իսրայելի ռազմավարությունը Սիրիայում․ ապառազմականացում և օկուպացիա

Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ավելի քան յոթ տարի է՝ հետևում եմ Իսրայելի քաղաքականությանը Սիրիայում։ Այս թեմայով իմ առաջին հոդվածը լույս է տեսել 2017 թ. ՌԴԱՄ-ում (դեռ արդիական է), իսկ ավելի ուշ թեմայի վերաբերյալ պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս։

 1․ Սիրիան եղել է վերջիններից մեկը արաբական երկրների շարքում, որը պատերազմի մեջ էր Իսրայելի հետ։ «Խաղաղություն հանուն տարածքների» բանաձևը ձախողվեց, քանի որ Իսրայելը Գոլանի բարձունքներից հեռանալու համար առաջ էր քաշում անհնարին պայմաններ։

2․ Սիրիական քաղաքացիական պատերազմը հնարավորությունների և մարտահրավերների պատուհան բացեց Իսրայելի համար․
ամրապնդել իր դիրքերը Գոլանի բարձունքներում և ստեղծել անվտանգության բուֆերային գոտի՝ կանխելու համար Իրանի դիրքերի հնարավոր ամրապնդումը Իսրայելի սահմանների մոտ։

 3․ Իսրայելի համար առավել նախընտրելի տարբերակն է՝ Իրանի դեմ ուղղված թուլացած կամ մասնատված Սիրիան։ Եթե Սիրիան մասնատվի էթնիկ-դավանաբանական գծերով, դա կնպաստի Իսրայելի շահերին. տարածքի մի մասը կդառնա Իսրայելի ազդեցության գոտի, իսկ Դամասկոսում կենտրոնացված ուժեղ պետության բացակայությունը կչեզոքացնի Սիրիայի հնարավոր սպառնալիքները։

4․ Իսրայելի հարվածների ռազմավարությունը Սիրիայում լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Տասը տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հիմնական նպատակներն էին՝ Սիրիայի ՀՕՊ-ի թուլացումը՝ օդային գերակայություն ստանալու համար, հարված Իրանի ռազմական ենթակառուցվածքներին, հարված զենքի պահեստներին և քարավաններին, որոնք նախատեսված էին «Հեզբոլլայի» համար։ Ներկայումս ռազմավարությունը հետևյալն է՝ Սիրիայի ռազմական ներուժի ոչնչացում, որի վերականգնումը կարող է տևել ավելի քան 10 տարի։

Մեկ օրում Իսրայելը հարյուրավոր հարվածներ հասցրեց՝ ավելի շատ, քան ամբողջ նախկին տարվա ընթացքում։ Հիմնական թիրախներն են՝ Սիրիայի ՀՕՊ-ը, ռազմաօդային ուժերը, ծանր տեխնիկան և զանգվածային ոչնչացման զենքի ենթակառուցվածքները։

5․Այս պահը օգտագործելով՝ Իսրայելը շարունակում է օկուպացնել Սիրիայի տարածքները՝ մոտենալով Դամասկոսին։ Հնարավոր խնդիրներն են․

– Ստրատեգիական խորության ստեղծում՝ Գոլանի բարձունքների օկուպացված հատվածի անվտանգության ապահովման համար։

– «Հեզբոլլայի» թիկունքում հայտնվելու հնարավորություն Լիբանանում։

– Սիրիայի բաժանման ընթացքում իր «կտորն» ապահովելու նպատակ։

Ամեն դեպքում Իսրայելը զբաղվում է Սիրիայի ապառազմականացմամբ և օկուպացիայով։ Այսօր Իսրայելի անվտանգության իրական սպառնալիքներ չկան։ Հետևաբար, ես կտրականապես համաձայն չեմ այն կարծիքների հետ, որոնք պնդում են, թե «ջիհադիստները» սպառնալիք են Իսրայելի համար։ Թել Ավիվը ինքն է համագործակցել (ֆինանսավորել և բուժել) այդ ջիհադիստներին, քանի որ ընդհանուր նպատակ կար՝ Ասադի և Իրանի դեմ պայքարը։ Այժմ այդ ջիհադիստները չունեն ներուժ՝ իրենց զենքը Իսրայելի դեմ ուղղելու համար։

Իսկ Իսրայելի՝ Դամասկոսի ուղղությամբ առաջխաղացման ֆոնին դիմադրության բացակայությունը դրա վառ ապացույցն է։ Բացի այդ, զրոյացված ռազմական ներուժը ստեղծում է պայմաններ՝ Իսրայելի դեմ որևէ դիմադրություն անհնար դարձնելու համար»։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am