MediaHub–ն այսօր ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանում չվատախտակի վրա գրված է, որ ժամը 17.00-ին կիրականացվի չվերթ դեպի Բաքու։ Անգամ gate-ի համարն է նշված՝ Երևան-Բաքու չվերթ, gate 2-ից։
MediaHub–ին նաև լուսանկար են տրամադրել:Լրատվամիջոցը նախ ստուգել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքը, չվացուցակում որևէ թռիչք դեպի Բաքու նշված չի եղել, զանգահարել է նաև «Քաղաքացիական ավիացիա», որտեղից տեղեկացրել են, որ դեպի Բաքու ոչ մի քաղաքացիական չվերթ չկա նախատեսված։
MediaHub-ը կապ է հաստատել նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի հետ, ով հաստատել է՝ նման չվերթ կա։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել է նա:
Հարցին՝ սա առաջի՞ն այդպիսի չարտերային չվերթն է դեպի Բաքու, թե՞ նախկինում էլ եղել են, ստացվել է հետևյալ պատասխանը.
«Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են»:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը