«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է։
«Սրա վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Բալասանյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանից, նա ասաց, որ ինֆորմացիա չի տալիս։
Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ Բալասանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Գործով անցնող Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքն էլ է դատարանը 2 ամսով երկարաձգել։
Նշենք, որ Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել՝ «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր, Վերաքննիչ դատարանն էլ այն բավարարել էր, որի հետեւանքով Բալասանյանը վերցվել էր կալանքի։
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար»։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը