Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում դեկտեմբերի 10-ի դրությամբ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։ Նախագծի նպատակն է մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Ամերիաբանկի 2025թ.-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
Քվեարկության միջանկյալ արդյունքներով առաջատար երեք ոլորտներն են երեխաների առողջությունը, կրթությունը, գիտությունը` քվեների, համապատասխանաբար, 54,4, 19,8 և 6,3 տոկոսներով: Բացի նշված ոլորտներից, քվեարկության են ներկայացված նաև հետևյալ ուղղությունները՝ կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ և սպորտ։
Ամերիաբանկը մեկ հոլովակով ներկայացրել է Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող 8 ոլորտներն ու դրանց հետևում կանգնած մարդկանց` իրենց երազանքներով ու նպատակներով:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի կայքում քվեարկությանը մասնակցել կարող են բոլորը, իսկ Ամերիաբանկի հաճախորդների քվեն MyAmeria հավելվածով քվեարկելու դեպքում տասնապատկվում է։
Քվեարկության արդյունքներն Ամերիաբանկի կայքում թարմացվում են յուրաքանչյուր օր։ Քվեարկությունը բաց է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ
Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը