«Պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու». Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ «Լեդի Հակոբ»-ի ու «Թոխմախի Մհեր»-ի որդիներից նվերներ չի ստանում

Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԶԼՄ ներկայացուցիչներ,
արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել:

Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:

Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ ընկերներից է՝ ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե միջնորդավորված և թե ուղիղ չեմ ստացել:

Ըստ այդմ, թե նախկինում, թե ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են:
Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը՝ բնականաբար հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է:


Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»:

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով․ Զառա Հովհաննիսյան Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանը Վանաձորին կապող ավտոբուսային երթուղին չի գործում․ Արմեն Հակոբյան Երևանում գողացել են «Range Rover», «BMW», «Mercedes» մեքենաների կողային հայելիները և գումար պահանջել Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները Նյարդայնացած է տիկտոկերը…Կարեն Քոչարյան Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am