Ո՞վ է Ասադին տապալած սիրիացի զինյալների առաջնորդը

Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին տարիներ շարունակ Սիրիայում զինյալների համեմատաբար ոչ այդքան հայտնի առաջնորդ էր: Սակայն, 42-ամյա տղամարդը նշանավորվեց՝ գլխավորելով ապշեցուցիչ ռազմական հարձակումը, որն էլ տապալեց Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադին, գրում է «Ազատությունը»:

Երբ դեկտեմբերի 8-ին Ջոլանին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց «Դամասկոսի գրավման մասին», կիրառեց ոչ թե իր մարտական անունը, այլ իսկակաը՝ Ահմեդ ալ-Շարաա, քայլ, որ ևս ընգծում է նրա արագ վերելքի հանգամանքը։

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավար Ջոլանին երկար ժամանակ փորձել է փոխել իր հանրային իմիջը: Նա հրապարակայնորեն հրաժարվել է «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերից և փորձել իրեն ներկայացնել որպես պրագմատիկ և հանդուրժող առաջնորդ:

Թե որքանով է նրան հաջողվել այդ փոխակերպումը, կերևա մոտ ժամանակներս, քանի որ Ջոլանին, ում գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր սահմանվել, և նրա ղեկավարած խմբավորումը պատրաստվում են մեծ դերակատարում ունենալ հետ-Ասադյան Սիրիայում:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը զինյալ իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն: Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված:

Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները
Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի անդամներին բնութագրում է որպես «քաղաքական ջիհադիստներ»։

«Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ն ավելի պրագմատիկ են քաղաքականության հարցում. նրանք գտնվում են ավանդական քաղաքական իսլամիստների և այսպես կոչված՝ «գլոբալ» ջիհադիստների՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների միջև», - հավելել է նա։

«Խորամանկ» Ջոլանին
Ջոլանին ծնվել է 1982 թվականին Սաուդյան Արաբիայում՝ սիրիացիների ընտանիքում, ովքեր եկել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:

Նրա մարտական գործունեության առաջին տարիները մշուշոտ են։ Ենթադրվում է, որ նա միացել է Իրաքում գործող «Ալ-Քաիդա»-ին» 2003թ.՝ ԱՄՆ-ի ներխուժումից հետո:

2012-ին Ջոլանին հիմնել է «Ջաբհաթ ալ-Նուսրան» կամ «Նուսրայի ճակատը», որը «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ճյուղ էր հանդիսանում: Ստեղծվելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ այն հետագայում մի քանի անգամ փոխեց իր անունը և հեռացավ «Ալ-Քաիդա»-ից»: 2017-ին այն միավորվեց այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ ստեղծելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը:

Ջոլանին ժամանակին չալմա էր հագնում, երկար մորուք պահում ու զինվորական համազգեստ կրում: Բայց, նա հրաժարվում էր կրել զինյալների առաջնորդի տարբերանշանով հագուստը՝ նախընտրելով հագնել բաճկոններ (բլեյզերներ), սափրվել և հարցազրույցներ տալ արևմտյան լրատվամիջոցներին:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարը «խորամանկ է և ձգտում է հասնել իշխանության և ամրապնդել այն իր և իր կազմակերպության համար», - ասում է իրանական պրոքսիների և շիա զինյալների հարցերով փորձագետ Ֆիլիպ Սմիթը:

Չնայած Ջոլանիի կերպարանափոխությանը և իրեն որպես պրագմատիկ և չափավոր գործիչ ներկայացնելու փորձերին, մտահոգությունները կապված նրա և նրա խմբի կողմից իրավունքների ենթադրյալ ոտնահարումների, ահաբեկչական խմբերի հետ կապերի վերաբերյալ մտահոգությունները մնում են։

2013 թվականին Ջոլանիին ահաբեկիչ ճանաչելու մասին հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը վկայակոչեց Ջոլանիի «Նուսրայի ճակատ»-ի մահապարտների կողմից իրականացված պայթյունները, հայտարարելով, որ նրա խմբի «բռնի, աղանդավորական տեսլականը» հակասում է Սիրիայի հասարակության նկրտումներին:


«Ծայրահեղականությունն ու ահաբեկչական գաղափարախոսությունը տեղ չունեն հետ-Ասադյան Սիրիայում»,- ասված էր հայտարարության մեջ։

2017-ին Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում գրեց, որ Վաշինգտոնը «հանձնառու է մնում» «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ջոլանիին, «արդարադատության» ենթարկելուն:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնային նպատակն էր տապալել Ասադի կառավարությունը, սակայն նրանց երկրորդական նպատակն է «կառուցել հաստատություններ, որոնք շահավետ և օգտակար կլինեն սիրիացիների համար», - ասում է Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը, - «Նրանք ակնհայտորեն դա անելու փորձ ունեցել են Իդլիբում»։

Բայց նույնիսկ եթե Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը պահպանեն հանդուրժողականության և ներառականության իրենց խոստումները, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից նրանց հեռացնելը կարող է տարիներ տևել, հավելել է Աարոն Զելինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Ադրբեջանը 2020-ի համեմատությամբ ամեն տարի ավելացրել է պաշտպանության բյուջետային ծախսերը․ Վարդան Բալյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել Վայոց ձորի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է Ինչպես թքել եք քաղաքացու վրա, այնպես էլ թքած ունեք պետության վրա․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն Աննուներ տուր, այ' կեղծարար Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվում են, ադրբեջանական մասնավոր հեռուստաընկերությունը «Ռուսական տանը» մեղադրել է լրտեսության մեջ Եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի «Ազգային ժողովն ի՞նչ է անվանվելու` քաղաքացիական ժողո՞վ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Նիկոլը նոր աղետալի վիճակ է ստեղծում․ թվերը լսե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Գրանտակերները թերևս անցնեն իրար միս ուտելու. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ փոխնախագահը հայ չէ, հայի արյուն չունի, պրոհայկական նախաձեռնությունների նկատմամբ շատ անտարբեր է. Սուրեն Սարգսյան #ՀԻՄԱ․ Աննա՛ ու Նիկո՛լ, էս ու՞մ եք էշի տեղ դրել, ո՞վ եք դուք․․․ ազատամարտիկ (video) «Ա՛յ աղետ, ա՛յ աղետաբեր», էս ի՞նչ ես գրել, էս ի՞նչ ես ասում․ Բագրատ Սրբազան (video) #ՀԻՄԱ․ Սոցիալական բունտը հասունացել է․ «Նիկո՛լ, դու սրիկա ես, դու թալանում ես ու դու խաբում ես» (video) Տավուշի հյուսիսն աղետի մեջ կհայտնվի․ այս սահմանազատումը գերեզմանաքար է․․․ (video) «Դուք ձե՞զ եք էշի տեղ դնում․ Նիկո՛լ, ես լավ էլ փարվում եմ իմ պետությանը»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, մխրճվել ես ժողովրդի գրպա՞նը, դե հիմա լսիր․․․. Բագրատ Սրբազան (video) Նիկո՛լ, մխրճվել ես ժողովրդի գրպա՞նը, դե հիմա լսիր․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am