Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է «գործարք» կնքել Մոսկվայի հետ։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social» սոցիալական ցանցում, հաղորդում է RBC–ն։
Թրամփը խոսել է Կիևի՝ բանակցություններ վարելու ցանկության մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը. նրանց բանակցությունները տեղի են ունեցել Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։
