Գաղտնազերծում-4․ Դուք թուրքերին լավ չեք ճանաչում, կգա ժամանակը, և արդյունքով կդատենք․ Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրիական ճգնաժամի առիթով

«… Անմոռանալի է այն ոգևորությունը, որով 2009 թ. հունիսի կեսին … Երևան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատմում էր Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչելով Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը՝ Սերժ Սարգսյանին փաստարկում, թե ինչու Սիրիան չի կարող գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նույնքան անմոռանալի էր այդ առանձնազրույցի ժամանակ Սարգսյանի կանխատեսումը.

– Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք։

Ու ստացվեց այնպես, որ տարիներ անց՝ 2014 թ. մարտի վերջին, նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն պատգամավորի կարգավիճակում խորհրդարանական պատվիրակություն գլխավորեցի Սիրիա… ուղևորվեցինք պատերազմի, խառնաշփոթի ու քաոսի երախը ներքաշված ու փլուզման եզրին հայտնված երբեմնի ծաղկուն պետության՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ու կոնսպիրատիվ պայմաններում հանդիպեցինք Բաշար ալ-Ասադին՝ ճմռթված վերնաշապիկով ու գերհոգնած։

Բարձրահասակ, նրբամարմին Բաշարը, որ զրուցակիցների վրա ավելի շուտ վիրաբույժի, քան կործանարար պատերազմի ճիրաններում հայտնված պետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տպավորություն էր թողնում… հանդիպման ավարտին խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել.

– Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»:

Հատված իմ հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից»»։

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am