Դատարանը մերժել է ՆԳՆ-ին

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ մերժել է ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

Ըստ ոստիկանության հայցի՝ հունիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իրականացրել են բողոքի ակցիա հանրահավաք, խոչընդոտել են երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին: Ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները մոտեցել են նշված վայր և իբր պահանջել են քաղաքացիներից, այդ թվում՝ պատասխանողից, բացել ճանապարհը և խոչընդոտ չհանդիսանալ երթևեկության մյուս մասնակիցների համար, վերջիններիս տրվել է ողջամիտ ժամկետ, սակայն նրանք հրաժարվել են կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Ոստիկանության կողմից իրականացվել է վարչական վարույթ, որի վերաբերյալ կազմվել է թիվ 145 արձանագրությունը՝ Աբրահամ Գասպարյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանությունը դատարանին խնդրել է Աբրահամ Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության։

Այնուհետև, ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, թեև պատշաճ ծանուցված է եղել, և գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:

Աբրահամ Գասպարյանի ներկայացուցիչ, «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Գրիգորյանն առարկել է վերոնշյալ հայցի դեմ և հայտնել, որ ոստիկանության ծառայողը կամ այլ ծառայող որևէ պահանջ չի ներկայացրել պատասխանողին կամ ներկա գտնվող քաղաքացիներին: Առանց որևէ հրահանգ կամ պահանջ ներկայացնելու, Գասպարյանին են մոտեցել ոստիկանության մոտ 10 ծառայողներ, ծեծի են ենթարկել և տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որը հայտնի փաստ է: Բռնություն գործադրելու հետ կապված և այլ փաստերի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերով առհասարակ չի հաստատվում պահանջը առաջադրված լինելու և Աբրահամ Գասպարյանի կողմից չկատարելու հանգամանքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Ուստի, դատարանը որոշել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել:

«Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Կարծում եմ, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը սույն գործով վերաքննիչ բողոք կտանի։ Ամեն դեպքում, պատրաստ ենք պարոն Գասպարյանի շահերը ներկայացնել նաև այդ փուլում։», – իր խոսքում նշել է Էդգար Գրիգորյանը։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am