ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ, հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ իշխանությունների քննադատելով Վրաստանի քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները ճնշելու համար:

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է «Վրացական երազանք»-ի դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել ռեպրեսիվ մարտավարությունը, ներառյալ կամայական կալանավորումը և ֆիզիկական բռնությունը՝ փորձելով լռեցնել իր քննադատներին։ Մեզ հատկապես անհանգստացնում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդկանց հասցված լուրջ վնասվածքների մասին հաղորդումները: Նրանք, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքների իրականացման համար, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է լիովին պատասխանատվության ենթարկվեն։

Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարական ձգտումների հետ։

Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացները, ճնշում են քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքը, պատասխանատվության կենթարկվեն: Ի հավելումն երկկողմ համագործակցության՝ ավելի վաղ հայտարարված մեր համապարփակ վերանայման շարունակմանը, Միացյալ Նահանգներն այժմ պատրաստվում է օգտագործել մեր տրամադրության տակ եղած գործիքները, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները», - ասել է նա:


Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն Վրաստանի և վրաց ժողովրդի գործընկերն է ավելի քան 32 տարի, և որ այդ գործընկերությունը հիմնված է ազատության և ժողովրդավարության հանդեպ ընդհանուր սիրո և Վրաստանը եվրոատլանտյան ընտանիքում տեսնելու ցանկության վրա: Բլինկենի խոսքով՝ Միացյալ Նահանգները եղել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը, և ԱՄՆ-ի հավատարմությունը Վրաստանի խիզախ ժողովրդին և նրա եվրաատլանտյան նկրտումներին երկաթյա է։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. փաստաբան Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video) «Բա ինչու՞ չեք վիրավորվում, որ սրանք մեր 5000 երեխաներին են սպանել»․ Արթուր Խաչիկյան (video) Փաշինյա՛ն, մեր տղաների գերեզմանները բե՛ր․․․ադրբեջանցիները ոտքի տակ են տալիս․ ակցիա Կառավարության մոտ (video) «Հրապարակ». Տասնյակ նախկին զինվորականներ դատի են տվել ՊՆ-ին Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի Բախվել են «Mercedes ML»-ն ու «Hyundai»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի անցման վայրում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am