Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան
Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները:
Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»: Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները:
Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի»,- գրել է նա:
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը