Կոնջորյանն իրավապահներին ուղարկում է Հովիկ Աղազարյանի հետևից (video)

Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ այսօր՝ վաղ առավոտյան ինքն Աղազարյանին ծանուցել է, որ այդ օրակարգով նիստ է լինելու .«Իրեն հրավիրել եմ, ինքն էլ ասել է՝ «շատ լավ»»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկություն է դուրս հանել խմբակցությունից․ ինչի՞ մասին է խոսքը։ Ի պատասխան՝ խմբակցության ղեկավարը նշեց.«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»։

Կոնջորյանը հավելեց նաև, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանը դա չի հերքել։

Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքեց․

«Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am