Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգևոր սիմվոլը՝ Արարատը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայն առանց Արարատի այլևս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։

Այս պայքարը շատ ավելի խորքային ու արժեքային է։

Քչերս ենք հասկանում ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին, ո՞ւմ դեմ էր այն ուղղված ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։

Մենք՝ հանրապետականներս, 2018-ի իշխանազավթումը որակեցինք հակապետական ու հակազգային։

Ու այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում վերջին տարիներին ունի շատ ավելի խորքային ու արժեքային «բովանդակություն»։

Նիկոլիստների իշխանության բերելու իրական նպատակը հայկականության արժեքների վերացումն է։

Ու ցավն էլ հենց այստեղ է, որ շատերը դա չեն էլ գիտակցել։

Սրանց բերել են Հայից ոգեղենն ու բարոյականը, գենետիկ ու պատմական հիշողությունը գողանալու համար։

Սրանք պատերազմ հայտարարեցին հայի բացարձակ արժեքների դեմ՝ Եկեղեցի, Ընտանիք, Արցախ, Բանակ, իսկ հիմա էլ՝ Արարատ ու Անկախության հռչակագիր։

Հայն առանց Արարատի այլևս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։

Արարարտի խորհուրդն ամենևին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհուրդը՝ Նոյան տապանն ու մարդկության վերածնունդն է։

Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։

Արարատի խորհուրդը Հայկի հաղթանակի մեջ է Բելի նկատմամբ։

Արարատը կյանքի ու հավատի, այլ՝ ոչ թե մահի խորհրդանիշ է։

Արարտը հայի համար հոգևոր, արժեքային ու գոյաբանական խորհուրդ ունի։

Արարատը հայի սրտում է նախ և առաջ։

Արարատն ամեն հայի սրբության սրբոցն է։

Ու հիմա սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգևոր սիմվոլը՝ Արարատը։

Սա ուղղակի Հայից ազգային ոգին գողանալու օպերացիա է։

Ի՞նչ են ուզում հայության թշնամիները:

Ասեմ. անջատել հայի պատմական ու գենետիկ հիշողությունը։

Իսկ ի՞նչ պետք է անել դրան հասնելու համար. հային անջատել իր ազգային գաղափարից ու սիմվոլից՝ Արարատից։

Այդ դեպքում նրանք գործ կունենան առանց ոգու էակների հետ՝ զուրկ պատմական հիշողությունից։

Չպետք է հուսահասվել ու դադարել պայքարը։

Դավիթը Գողիաթին հաղթել ու հաղթելու է։

Հ.Գ. Անպետք են այն դասագրքերը, որտեղ Արարատ լեռան մասին խոսվում է այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին։

Գարեգին Նժդեհ»։

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Տեխսպասարկման կետերից մեկում խոշոր հրդեհ է եղել Բեյրութում հայ է սպանվել Հայաստանում ձյուն է տեղում Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն» Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է Նոր ֆորմատի փնտրտուքներով Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը» Կբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am