Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.am

Amlur.am-ը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց, որ իր կյանքի ծանրագույն որոշումն է կայացրել՝ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնում մանդատը։

Հովիկ Աղազարյանն իր հարցազրույցում խոստովանեց նաև՝ իրեն և որդուն առնչվող 4 քրգործ կա այս պահին հարուցված, որոնցից մեկի դեպքում ինքը որպես վկա է հանդիսանում։

Առաջին. ԱԺ-ում լսումների ժամանակ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով: Այս միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։

Ահա հենց այս աղմկահարույց բացահայտումից հետո էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Հովիկ Աղազարյանին, որպեսզի վայր դնի մանդատը։

Երկրորդ․ Հովիկ Աղազարյանի նկատմամբ վարույթ կա հարուցված նաև կաշառք վերցնելու գործով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

Երրորդ․ Այս քրգործը ևս առնչվում է որդուն՝ Վահե Աղազարյանին, որն անցնում է ավտոներկրող ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների գործով։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեին պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Չորրորդ․ Ինչպես այսօր Հովիկ Աղազարյանը բացահայտեց, իր որդուն պատկանող ավտոներկրող ընկերության՝ աճուրդով ձեռք բերված մեքենաներից մեկում թմրանյութ են հայտնաբերել։

Հովիկ Աղազարյանի խոսքով, այս քրգործի հետ կապված կրակը դեռ վառ են պահում։

Ահա այս քրգործերի պատճառով էլ Աղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն:

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով Թրամփի Սպիտակ տուն վերադարձն, ըստ էության, պահպանողական հեղափոխություն էր՝ էլեկտորալ ճանապարհով․ Սուրեն Սուրենյանց Սա պատահականությո՞ւն է, թե՞ Քաթարի հետ գաղտնի պայմանավորվածությունների մաս․ Հենրիխ Դանիելյան #ՈՒՂԻՂ. Բոյկոտող քաղաքացիներ, թեժ քննարկումներ Երևանի քաղաքապետարանում (video) Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել․ Թրամփ Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը Թրամփի օրոք «բիբլիական մաշտաբի» փոփոխություններ է կանխատեսում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում․ Գալուզին Հերթական վոայաժը #ՈՒՂԻՂ. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (video) #ՀԻՄԱ․ Այ դեբիլնե’ր, մի քիչ թասիբ ունեցեք, ձեզ թալանում են. բոյկոտ օր 10 (video) Երիտասարդնե՛ր, ձեզ եմ դիմում՝ թույլ մի տվեք իրենք թալանեն ձեր ծնողներին․ Սամվել Հակոբյան (video) Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես Սյունիքի դեմ․ Հակոբ Բադալյան Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ․ Հայկ Դեմոյան Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am