Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում․

«Սիրելի հայրենակիցներ,

Ես այսօր ուզում եմ խոսել Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին:

«Բալասանյան դաշինքը» ՔՊ-ի խարդավանքների արդյունքում վայր դրեց մանդատները: Այսօր ավագանին ունի 19 մանդատ, կեսից ավելին, և ըստ էության, կարող է շարունակել իր գործունեությունը, նիստ հրավիրել, քաղաքապետի նոր թեկնածու առաջադրել և քաղաքը հանել կառավարման ճգնաժամից: Սակայն ՔՊ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք համայնքի ղեկավարի թեկնածու չեն առաջադրի և կգնան արտահերթ ընտրությունների: Ինչու՞:

Միգուցե, ըստ օդում կախված, մամուլում տարածված լուրերի, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ուզում են, որ Գյումրիում համայնքի ղեկավարը ոչ միայն ՔՊ-ից լինի, այլ նաև հենց Աննա Հակոբյանի բարեկամը լինի: Մի գուցե, ՔՊ-ի ներսում առաջացել են տարաձայնություննե՞ր այդ թեկնածուի շուրջ: Հիշենք նաև, որ մինչ այդ հայտարարված ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան թեկնածուի թմրաթեստի արդյունքները մի ուրիշ աղմուկ էին բարձրացրել: Եվ հիմա այդ թնջուկը լուծելու համար ՆՓ-ն լայվով հայտարարում է փրայմերիզի մասին:

«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ»: Այսինքն, այս մարդն արդեն որոշել է, որ օրենքի փոփոխությունն ընդունվելու է: Բա էլ ՔՊ պատգամավորներին, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, ուսապարկի տեղ դնելը ո՞նց է լինում:

Շարունակեմ լայվից.

«Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենա նախնական ընտրություն՝ «փրայմերիզ»: Նախ հիշեցնեմ, որ փրայմերիզը որևէ պաշտոնի համար առաջադրվող թեկնածուի ներկուսակցական ընտրություն է: Փաստորեն, իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՆՓ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին:

Ըստ էության, վարչապետի այդ լայվը ծայրից ծայր իր լիազորությունների չարաշահման մասին է: Վարչապետը չի կարող խոսել դեռևս ԱԺ-ի կողմից չընդունված օրենքի, իրեն տված նոր լիազորության մասին՝ որպես փաստ:

Հաջորդը, ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր, չէ՞ որ գյումրեցին ՏԻՄ ընտրության ժամանակ այլ ուժի է ընտրել:

Որպես ամփոփում,

ՆՓ-ն փաստում է, ինքը անտեսում է ընտրությունների արդյունքները և նշանակում է իր սրտի ուզած համայնքի ղեկավարներ կամ ԺՊ-ներ, ինչպես դա արվեց Վանաձորում, Ալավերդիում, Ախուրյանում և այլուր: Բա էլ ժողավրդավարության բաստիոնը ո՞նց է լինում»:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Audi-ն վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով․ Զառա Հովհաննիսյան Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանը Վանաձորին կապող ավտոբուսային երթուղին չի գործում․ Արմեն Հակոբյան Երևանում գողացել են «Range Rover», «BMW», «Mercedes» մեքենաների կողային հայելիները և գումար պահանջել Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները Նյարդայնացած է տիկտոկերը…Կարեն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am