Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքում է հատկապես Հալեպի և, ընդհանրապես, Սիրիայի տարածքի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելը։ Այս նպատակով ՀՅԴ Բյուրոն մշտապես կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք առավելագույնն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։

Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում վիճակը մշտապես փոփոխվող է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձևի օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։

Հաջորդ օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Դրանք սաղ սուտի բաներ են․ Ադրբեջանի աչքերը չի ուռել․ գիտեն՝ ինչ են անելու (video) Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին Ինքնուրույնությունից զուրկ դատարանը գործադրի ձեռքում ծառայում է որպես պետական ահաբեկչական միջոց. Հայր Ռուբեն Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Արթուր Խաչիկյան Թրամփը Հորմուզի նեղուցի վերաբացման թեմայով կապի մեջ է «մոտ յոթ» երկրի հետ Նոր Նորքի փողոցները լիճ են դարձել (video) Երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա. Արթուր Դանիելյան Տեղումները կլինեն զգալի «Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ» Հրդեհ՝ Դուբայի օդանավակայանում․ թռիչքներ չկան Դրա «վայնասունը» առաջինը դնում էին հարյուրավոր «արդար ու օբյեկտիվ» ՀԿ-ները Հիմա թվերով ասեմ՝ ինչ ահռելի ներդրում է արել Ռուսաստանը մեր տնտեսության մեջ․ Ռոբերտ Քոչարյան (video) Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով #ՈՒՂԻՂ․ «Պայթած խաղաղություն․ Ալիևն ասաց՝ 6 ամսից մտնելու եմ»․ Հայկ Նահապետյան (video) Ինչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք» Ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 202 երեխա Իրանը թույլատրել է հնդկական երկու լցանավի անցումը Հորմուզի նեղուցով Կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան Հոգեշնոր Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում (video) Թեհրանը ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել և բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավոր Մեր բնակչության 70%-ը փող է աշխատում Ռուսաստանի շնորհիվ․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am