«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ելցինը, Կրավչուկը եւ Նիկոլը։

Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ եւ չի կարող դիտարկվել որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։
Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի եւ ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու եւ սեփական ուղեղը ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։

Եւ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկի եւ Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։

- Ի՞նչ ենք անելու Ղրիմի եւ միջուկային զենքի հետ, - Կրավչուկին հարցնում է Ելցինը։
- Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, - պատասխանում է Կրավչուկը։

Այս կարճ, բայց խիտ զրույցը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սովետական հանրապետությունների միջեւ սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։
Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ։

Հ.Գ. Ի դեպ, եթե «Նոր հայեր» КВН-ի թիմի երբեմնի ղեկավարության հետ կապ ունեցող կա, ասեք, որ նշվածս գրքում կեղտոտ բաներ կա գրված մեր պանծալի թիմի 1997 թվականի չեմպիոնության հետ կապված։ Թող կարդան եւ հեղինակի պորտը տեղը դնեն։ Հայ ենք, չի դզում, երբ հիմա էլ մեզ նույնիսկ КВН-ով են կպնում»։

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են Իբր մեզ համար են ընտրվել․․․ մեզ խաբում են, սրանք մեզ հետ կապ չունեն․ վարդաշենցին՝ Փաշինյանին (video) Մեզ ասում են՝ դուք եք ընտրել սրանց, դե ստացեք․․․ մենք ի՞նչ անենք հիմա․․․ բողոքի ակցիա (video) Ավինյա՛ն, դու հիշու՞մ ես՝ մենք քեզ ինչպես ընդունեցինք․․․ էս ի՞նչ եք մեզ հետ անում․․․ վարդաշենցի (video) Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է Չորսուկես ժամանոց ասուլիսում Նիկոլի ամենավտանգավոր խոսքը․․․ (video) Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am