Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ 10 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, որից 8-ը` ռուս

Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ տասը օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Նրանց թվում են` ութ ռուս, ինչպես նաև մեկ բելառուս և մեկ ամերիկացի։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք բոլորը մեղադրվում են մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեջ։

Նշենք, որ բողոքի ակցիաները Վրաստանում նոր թափով սկսվել են նոյեմբերի 28-ին` կապված «Վրացական երազանքի» որոշման հետ՝ առնվազն մինչև 2028 թվականի վերջը հրաժարվելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից։

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, բողոքի ցույցերը վերսկսվել են Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Փոթիում, Թելավիում և այլ քաղաքներում։ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններն որակել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Նա հավելել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում «մինչև օրինականորեն ընտրված խորհրդարան չլինի»։ Նա սահմանադրական հեղաշրջում է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ-ին անդամակցությունը հետաձգելու որոշումը։

Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործում։ Հայտնի է, որ վիրավորվել է առնվազն 20 լրագրող և 42 ոստիկան։ Երկրի ՆԳՆ-ն չի հայտնել վիրավորված ցուցարարների թիվը։ Անցած երկու օրերի ընթացքում շուրջ 150 մարդ բերման է ենթարկվել։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 689 անգամ
Լրահոս
Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու. Սուրեն Սուրենյանց Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է ԱՄՆ փոխնախագահը արհամարհու՞մ է Նիկոլին Ուղերձները տեղ հասան Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Министр обороны США Пит Хегсет совершит поездку в Германию, Бельгию и Польшу «Մայր Հայաստանը» միանում է բողոքի գործողությանը Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում. Ոսկան Սարգսյան Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am