«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Արտուշ Մարտիրոսյանը նրան հարցրել է.
«Ի՞նչ կարծիքի եք ռուսական հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ СВР-ի, Հայաստանի մասով վերջին հայտարարությունների մասին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Պետք չէ լինել որևէ երկրի հետախուզության ներկայացուցիչ՝ արձանագրելու համար Հայաստանում արտաքին ազդեցության գործակալների աննախադեպ ակտիվությունը։ Դա այսօրվա Հայաստանում հանրահայտ փաստ է, ինչպես հենց ռուսներն են ասում՝ секрет Полишинеля: Տարօրինակ է այլ բան. երկիրն արտաքին ազդեցության և արտաքին կառավարման ենթարկելու հարցում այդ հեղինակավոր կառույցը в упор не видит հենց իշխանությունների ներսում այդ գործառույթի համար պատասխանատու կուրատորներին և իրացնողներին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին, կառավարության մի շարք անդամներին, փաշինյանական խմբակցության մի զգալի մասին։
Գուցե ռուսաստանցիներն առաջնորդվել են «կուժին ասենք, որ կուլան լսի» սկզբունքո՞վ։ Բոլոր դեպքերում, թե՛ այդ հայտարարության փաստը, թե՛ նրանում բարձրաձայնված տվյալները վկայում են այսօրվա Հայաստանի ինքնիշխանության նվազագույն մակարդակի և խորացող ճգնաժամի մասին»։
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը