Զելենսկին ուժեղ ազդանշան է տվել՝ պատրաստ է տարածքներ զիջել. Bloomberg
Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության մասին՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու, նրա մտադրությունների «ուժեղ ազդանշանն» է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է»,- ասվում է հրապարակման մեջ։
Bloomberg-ը հիշեցնում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի վերջին շաբաթներին մեծացրել է Ուկրաինային աջակցությունը։ Գործակալության կարծիքով՝ նման գործողությունները ուղղված են «Զելենսկու դիրքերի ամրապնդմանը բանակցություններում», որոնք ակնկալվում է՝ կվարի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախօրեին Զելենսկին առաջին անգամ հայտարարեց հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության մասին։
Զելենսկու վարքագծի և հայտարարությունների փոփոխությունները նկատելի դարձան Թրամփի ընտրություններում հաղթանակից հետո։ Պետդուման դա բացատրել է Կիևի՝ Վաշինգտոնից զենքի և զինամթերքի մատակարարումների ներկայիս ծավալը պահպանելու փորձով։
Կրեմլը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Միաժամանակ, ընդգծվել է «հատուկ գործողության» նպատակներին հասնելու անհրաժեշտությունը և Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը։ Մոսկվան չի քննարկում չորս նոր շրջանների և Ղրիմի վերադարձի հարցը. դրանք վերջնականապես անցել են Ռուսաստանի Դաշնությանը։