Դատարանը վարույթ է ընդունել ընդդիմադիր պատգամավորների հայցն՝ ընդդեմ կառավարության եւ ԱԳՆ-ի
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության և ԱԳՆ-ի։
Պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով արգելվել էր պատգամավորներին ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, ինչպես նաեւ Փաշինյանի հանձնարարականը՝ նշված տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չհամարելու վերաբերյալ եւ հնարավորություն տալ՝ ծանոթանալու դրանց
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Ավելին՝ նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, ինչը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Պատգամավորները «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ վստահեցնելով, որ հետեւողական են լինելու գործադիրի ղեկավարի կամայական որոշումները չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր այդ փաստաթղթին ծանոթանալու իրենց իրավունքկ վերականգնելու հարցում։