Պետք է վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։
Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։

Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը, միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։

Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ ավելի քան 3%: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։

Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չի բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպային մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար:

ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը “Սառը պատերազմի” վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար:

Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ:

Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար:

Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։

Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ “բոլորը նույն նավի մեջ են և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ):

Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում:

Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում, Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան:

Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին. Հովհաննես Ավետիսյան Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել Reuters: Ультраправый критик НАТО может победить во втором туре президентских выборов в Румынии Չեխիան հայտարարել է «Дружба» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման մասին ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին ԱՄՆ-ն անտեղյակ էր Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին. Բլինքեն Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am