Նոյեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 73-ամյա Խաչիկ Սահակյանն է։
Դեպքի վայր է ժամանել նաև դատաբժիշկը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը