«Հրապարակը» գրում է․ Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրի կառուցման եւ մոլիբդենի արդյունահանման թույլտվություն տալու հարցը: Նիստին մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչներ: «Մեղրաձոր գոլդ»-ի ներկայացուցիչն ասել է. «Հանքավանում առկա է պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմել էինք համայնքապետարան, տեղի ունեցավ հասարակական լսում՝ դրական եզրակացությամբ»։
Ապա հարցը դրվել է ավագանու քննարկմանը: Ավագանու անդամ Արմեն Ասատրյանն առարկել է. «Եթե հանքավայրը 60-ականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»: Մեկ ժամից ավելի տեւած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չի տվել աշխատանքներ իրականացնելու նախագծին: Ի դեպ, այստեղ եւս մասնակից է ՔՊ-ի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը գործընկերոջ հետ ընկերություն է հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 30․ 11․ 24 թ համարում։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը