Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը»,-գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա գրում է.

««Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։

Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։

Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։

Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։

Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։

Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։
Ապրել մինչև հունվարի 20–ը»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք Աբովյանում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք «Էս նավը էլ ձեր իմացած նավապետը չի քշում: Կամ շտուռվալը հանձնել ա կամ տարել են ձեռքից»․ Վլադիմիր Մարտիրոսյան Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից Մակրոնը հեռախոսով մեկ ժամ զրուցել է Իվանիշվիլիի հետ․ օգնելու ցանկություն է հայտնել ՖԻՖԱ-ն հաստատել է 2030 և 2034 թթ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը Ո՞վ է «ստիպել» Ասլանյանին հետ կանգնել իր որոշումից. News.am Պատկերացրեք նախագահները հարցնում են՝ ի՞նչ կա Կովկասի երեք պետությունների մասով. Բորիս Մուրազի «Վեոլիա Ջուր» ընկերությունը 120 լիտր ջրի արտահոսքով վթարը չի կարողացել վերացնել Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդակցել է Մխիթար Հայրապետյանի հետ․ խոսնակ Ասլանյանն իր էջում տեղադրել է դաժան «մեղայականի» մի տեքստ, որը նրան ուղարկել է Մխիթար Հայրապետյանը․ Զոհրաբյան Ասլանյանն իր էջում տեղադրել է Մխիթար Հայրապետյանի ուղարկած տեքստը Փաշինյանն ԱԺ֊ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ․ Հակոբ Ասլանյան Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է գրել ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը կնշանակվի Շիրակի մարզպետ ՔՊ-ական պատգամավորը վայր է դնում մանդատը Անդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա Իսրայելի ռազմավարությունը Սիրիայում․ ապառազմականացում և օկուպացիա Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հրվ. Կովկասում տիրող իրավիճակը Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է Էրդողանի ողորմածության վրա. թուրքերը երբեք ողորմած չեն լինի. Շարմազանով Հիմա ՔՊ-ականների «ոռնոցն» ինչի՞ ա գալիս, որովհետև եկել է իրենց իրավունքների ոտնահարման ժամանակը. Մկրտչյան Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Սամվել Բալասանյանի որդու կալանքի ժամկետը երկարաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am