ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր մասով նախաքննական մարմինը նոր գործողություններ կիրականացնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, պատրաստվում է առաջիկայում գործողություններ իրականացնել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման փորձի համար կալանքի տակ գտնվող Սերոբ Գասպարյանի մասով։

Ինչպես հայտնի է, օրերս նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը երարաձգվեց մեկ ամսով:

«Դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ թեեւ սույն փոլում շարունակում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ Սերոբ Գասպարյանը, հնարավոր է, առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ, սակայն դատարանը փաստել է նաեւ, որ այս անգամ քննիչը չի ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ՝ Սերոբ Գասպարյանի արարքում իշխանությունը յուրացնելու նպատակի առկայության մասին:

Ավելին՝ դատարանը նշել է, որ քննիչի կողմից ներկայացված լրացուցիչ փաստերը նվազեցրել են հիմնավոր կասկածի շեմը՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ ներկա փուլում Սերոբ Գասպարյանի հնարավոր առնչությունն իրեն մեղսագրված արարքին հավաստող տվյալները, առանց այլ տվյալներով ամրապնդման, գործի քննության հետագա փուլերում կարող են բավարար չլինել», – նշել էին նրա փաստաբանները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, որը ԱԺ նախկին պատգամավորի եղբայրն է , Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու պայմաններ:

Մասնավորապես, նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններն ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների:

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը «մաքրելու» և «փրկելու» կոչեր:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք Աբովյանում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք «Էս նավը էլ ձեր իմացած նավապետը չի քշում: Կամ շտուռվալը հանձնել ա կամ տարել են ձեռքից»․ Վլադիմիր Մարտիրոսյան Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից Մակրոնը հեռախոսով մեկ ժամ զրուցել է Իվանիշվիլիի հետ․ օգնելու ցանկություն է հայտնել ՖԻՖԱ-ն հաստատել է 2030 և 2034 թթ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը Ո՞վ է «ստիպել» Ասլանյանին հետ կանգնել իր որոշումից. News.am Պատկերացրեք նախագահները հարցնում են՝ ի՞նչ կա Կովկասի երեք պետությունների մասով. Բորիս Մուրազի «Վեոլիա Ջուր» ընկերությունը 120 լիտր ջրի արտահոսքով վթարը չի կարողացել վերացնել Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդակցել է Մխիթար Հայրապետյանի հետ․ խոսնակ Ասլանյանն իր էջում տեղադրել է դաժան «մեղայականի» մի տեքստ, որը նրան ուղարկել է Մխիթար Հայրապետյանը․ Զոհրաբյան Ասլանյանն իր էջում տեղադրել է Մխիթար Հայրապետյանի ուղարկած տեքստը Փաշինյանն ԱԺ֊ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ․ Հակոբ Ասլանյան Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է գրել ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը կնշանակվի Շիրակի մարզպետ ՔՊ-ական պատգամավորը վայր է դնում մանդատը Անդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա Իսրայելի ռազմավարությունը Սիրիայում․ ապառազմականացում և օկուպացիա Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հրվ. Կովկասում տիրող իրավիճակը Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է Էրդողանի ողորմածության վրա. թուրքերը երբեք ողորմած չեն լինի. Շարմազանով Հիմա ՔՊ-ականների «ոռնոցն» ինչի՞ ա գալիս, որովհետև եկել է իրենց իրավունքների ոտնահարման ժամանակը. Մկրտչյան Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Սամվել Բալասանյանի որդու կալանքի ժամկետը երկարաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am