«Թուրքիայում հայերի դեմ խորը ատելություն կա, հույս չունեմ, որ սահմանները կբացվեն». թուրք գործիչ

Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Այս անգամ կայքի զրուցակիցը թուրք քաղաքական գործիչ, Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի հիմնադիր նախկին քաղաքապետ Գյուրբյուզ Չափանն է։

Չափանը ծնվել է 1955թ․ մայիսի 19-ին Կարս նահանգի Չըլդըր շրջանում։ Սովորել է Կարսի դպրոցներից մեկում, այնուհետև կրթությունը շարունակել է Դիարբեքիրի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում։ Նա 1989-ից 2004 թվականներին երեք ժամկետ զբաղեցրել է Էսենյուրթի քաղաքապետի պաշտոնը: Չափանը Թուրքիայում ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ է։ Բացի այդ, նա զբաղեցնում է Սոցիալիստների պատվիրակների համաշխարհային միության նախագահի պաշտոնը։

– Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսվեց կարգավորման գործընթաց: Երկկողմ հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսակա՞ն եք համարո՞ւմ։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

– Կցանկանայի իրատեսական համարել, բայց այստեղ թատրոն կա, և այս թատրոնը դեռ ավարտված չէ: 90-ականներին, երբ Տեր-Պետրոսյանը նախագահ էր, երեք լրագրողների հետ եկա Հայաստան՝ Երևան։ Ինչ ասես, որ տեղի չունեցավ ինձ հետ։ Երբ վերադարձա, ապոկալիպսիս սկսվեց, ինձ բանտ նետեցին, լուրջ խնդիրների բախվեցի։ Այստեղ՝ Թուրքիայում, հայերի դեմ խորը ատելություն են սերմանել։ Ղեկավարները իրենց գեների մեջ նախ՝ հույների, ապա նաև հայերի նկատմամբ թշնամություն են վարակել։

Սա դատապարտման ու հաղթահարման կարիք ունի։ Այդպես էր նաև Խորհրդային Միությունում։ Հայերի մեջ էին ներարկել։ Նրանք երևակայական թշնամի էին ստեղծել։ Կովկասի բոլոր ժողովուրդները թշնամություն ու ոսոխություն ունեին միմյանց նկատմամբ, բայց մերոնց մոտ այն աննորմալ մակարդակի վրա է։ Սա տարօրինակ բան էր։ Հետո լսեցի, որ սահմանը բացել են 2023 թվականին, բայց հայերն ու թուրքերը անցակետով չեն անցնում։ Հավանաբար ճանճ ու միջատ է անցնում։ Հիմա ասում են՝ կարգավորում-մարգավորում, բայց երանի թե լինի։

Ասում են՝ Հայաստանը դարձել է ազատականացված, լավ է։ Ոչ մի խնդիր չկա։ Թուրքիայի և Հունաստանի միջև էլ արդեն ոչինչ չի մնացել, սակայն քանի որ գլուխները շատ հայհոյանքներ են պարունակում թշնամանքը վերածել են գենետիկ ձևի։

Մենք՝ մի խումբ Թուրքիայում, ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը։ Չեմ կարող բացատրել, թե որքան թշնամական են նրանք մեր նկատմամբ։ Ինչ էլ ասում ես, ամեն ինչ թվերի հետ են կապում: Նրանցից ամենաքաղաքավարին ասում է, որ 300 հազար է մահացել։ Մեկն էլ ասում է, որ 1 միլիոն է մահացել. Ինչևէ… Ի՞նչ է սա։ Գառ կամ ոչխա՞ր է մահացել։ 300 հազարը քի՞չ է։ Երբ սա հարցնում ենք, թշնամանք ենք տեսնում։ Այսինքն, մի կողմ թողեք հայատյացությունը, թշնամաբար են վերաբերվում նաև նրանց, ովքեր թշնամի չեն Հայաստանին։

– Ի՞նչ եք կարծում առաջիկայում սահմանները կբացվե՞ն։

– Ես այնքան էլ հույս չունեմ: Երևանից քարեր բերեցի, Կարսում հյուրանոց կառուցել տվեցի։ Մարդիկ, հյուրանոցին թշնամի դարձան։ Ես դաղստանցի գաղթական եմ, մեր արմատները Դաղստանից են եկել։ Ամեն ինչ արեցին, որ այն (հյուրանոցը-խմբ․) չբացվի։ Այնպես են վարվում, կարծես թե հայկական ամրոց ենք կառուցել։ Սրանք ինչպե՞ս են հաշտվելու։ Ժողովրդի մոտ ոչինչ չկա, ղեկավարների մոտ է թշնամությունը։ Ինչ-որ ղեկավար (Թուրքիայում-խմբ․) իրեն պարտավորված է զգում հային կամ հույնին թշնամի դարձնել։ Այսինքն՝ Արևմուտքում ինչքան ստոր մարդ կա նրանց անվանում են «հույնի սերմ», արևելքում՝ «հայի սերմ»։

Այն, որ Երևանում էլ կա․ «թուրքի ջուրը չեն խմում» ։ Այ, դա՛ պետք է կոտրել։ Մեկս մյուսի հանդեպ ունեցած այդ լեզուն պետք է կոտրենք։ Մենք այս հարցում բավականին ջանքեր ենք գործադրել իմ ընկերոջ՝ Թաներ Աքչամի հետ։

Կարծում եմ՝ միգուցե նրանք կարող են ինչ-որ բան անել ամերիկացիների ճնշման ներքո։ ԵԵս որոշակի հույսեր եմ կապում ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Նրանք (Դոնալդ Թրամփի վարչակազմ-խմբ․) կարող են մեղմացման առիթ հանդիսանան ինչպես հարավ-արևելքում, այնպես էլ Կովկասում: Ինչ վերաբերում է մեզ, ես հույս չունեմ մեզնից։

– 1995թ․ այցելել եք Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Որպես թուրք քաղաքական գործիչ այցելել եք նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ավելի ուշ երբ վերադարձել եք Թուրքիա, ասել եք, որ ամերիկացիներն են ցանկացել, որ Հայաստան գնաք։ Թուրքիայում ինչպե՞ս է ընդունվել ձեր այցը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

– Ինձ փակեցին, հետո խաբեցին ու բանտ նստեցրին։ Իմ դեմ հայց էին ներկայացրել։ Օրինակ, դատական գործի թեման հետևյալն էր․

Առաջին․ Հա՞յ ես։ Երկրորդ՝ իբրև թե Հայաստանում զբաղվել եմ ոչխարների մաքսանենգությամբ և երրորդ՝ քրեական գործ էին հարուցել՝ ասելով, թե միջուկային զենքի մաքսանենգությամբ եմ զբաղվել։

– Ցեղասպանության ոճրագործների թվում կա նաև ձեր հորեղբայրը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

-Հորեղբայրս Հատուկ կազմակերպության (Teşkîlât-ı Mahsûsa) անդամ էր։ Այսինքն իրենք այդ պայքարի մեջ եղել են։ Մենք այդ կռվի մեջ եղած ընտանիք ենք։ Բայց մենք չենք կարող լվանալ արյունն ու արյան մեջ թաթախվածին։ Պապս դա արել է։ Ի՞նչ անեմ։ Այդ ժամանակ ինչ-որ բան տեղի է ունեցել։ Հիմա ես խաղաղասեր եմ, ոչ մի հայի թշնամի չեմ, ես ոչ մեկին թշնամի չեմ իր ռասայի պատճառով։ Այդ իսկ պառճառով, ես արեցի այն, ինչ անհրաժեշտ էր: Ես գիտեի, որ Հայաստան գնալով ինձ հետ այս խնդիրներն են լինելու։ Ալփարսլան Թյուրքեշն (թուրք ռազմական և քաղաքական գործիչ, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը-խմբ․) ասաց, որ փաստաթղթեր ու թղթեր վերցրու։ Նա ասաց, որ քեզ այստեղ (Թուրքիա։-խմբ․) կսպանեն։ Ես չէի հավատում: Դրանից հետո ինձ հետ ինչ ասես, որ չի պատահել։

Այդ ժամանակ ինձ աջակցում էր Ալփարսլան Թյուրքեշը։ Նա ինձ աջակցեց և՛ գնալուց, և՛ վերադառնալուց, ինձ լինչի դատաստանի ենթարկեցին։ Մոսկվայում Թուրքիայի նախկին դեսպանն ինձ հետ հեռուստատեսությամբ։ Հեռուստատեսության եթերում Մոսկվայում թուրք նախկին դեսպանի հետ միասին ինձ աջակցություն հայտնեցին։

– Իսկապե՞ս, Ալփարսլան Թյուրքեշն աջակցե՞լ է, որ դուք այցելեք։

– Այո, անշուշտ, իհարկե, աջակցել է։

– Նա որպես ազգայնական գործիչ, հայի թշնամի աջակցե՞լ է։

– Հայի հանդեպ թշնամի չի եղել։ Կեսը հայ էր։ Մինչև վերջ աջակցել է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Բայդենը քնել է աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի լավագույն ընկերն այդ պոզով-պոչով կենդանին է․ Աննա Գրիգորյան (video) Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորն անչափահաս է Թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով կենդանու»՝ կոռուպցիայի հետ. Աննա Գրիգորյանը փաստեր ներկայացրեց կոռուպցիայի մեջ թաթախված իշխանականներից Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները Եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք է պարունակում, ի՞նչ հիմքով է Փաշինյանը կիսվել ՔՊ-ականների հետ. Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am