Քաղհասարակությունը պահանջում է չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ։ Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ կուսակցության անդամի և «անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը» և պահանջում են չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։

Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։

Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները: Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։

Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձևի և բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլև քաղաքավարության և հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու և արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան և թե՛ որպես քաղաքացի:

Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը և բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական և շարունակական բնույթ և անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:

Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում ենք․

– Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,

– Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց»։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները.

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Փինք իրավապաշտպան

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Էկոլուր

Հանրային լրագրության ակումբ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Հելսինկյան ասոցացիա իրավապաշտպան

Երևանի մամուլի ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ուղղակի ժողովրդավարություն

Փոփոխություն

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ Նիկո՛լ, բա դիմանայիր, բա կեղտոտ կռիվդ շարունակեիր Արշակ Սրբազանի դեմ․ Անժելա Թովմասյան (video) Կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները, թե՞ ոչ Գ․ Լուսավորիչ եկեղեցում Պատարագ կմատուցվի․ աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոսպոսների համար «ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում չի հիշատակվել «Թրամփի ուղի» նախագիծը». Ադրբեջանի ԱԳՆ Իրականում Խաչատուր Սուքիասյանը կարևոր բան շահեց (video) Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց Նիկո՛լ, էդ ու՞մ ես դու ասում․ Միհրան Հակոբյանը ի՞նչ է բացահայտել․ Անաստաս Իսրայելյան (video) Ազատի զորամասի հրդեհը չեն ուզում խոստովանել՝թուրքն է արել,գցում են կապիտանի վրա․գնդապետ Հովհաննիսյան (video) «Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video) Ինչու՞ և ովքե՞ր են Միհրան Հակոբյանի վրա հարձակվողները․․․ վերջին նորություններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am