Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։
Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը.
«Մինչ սիոնիստները շարունակում են իրենց առևտուրը մեր ծովերում և նավահանգիստներում... նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։
Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով.
«Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը