Դպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ: 2023 թ.-ից մեկնարկած դպրոցների տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը: Դպրոցների տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում:

Նշված հանգամանքը վկայում է կա՛մ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու, կա՛մ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին: Երբեմն հարցազրույցի ժամանակ անցողիկ ձայներ հավաքած հավակնորդները լիարժեք կարողություններ և հմտություններ չեն կարողանում դրսևորել, բայց մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանանում՝ հնարավորություն ստանալով տնօրեն նշանակվելու:

Երբեմն անցողիկ շեմը հաղթահարած հավակնորդները գյուղական բնակավայրերի ուսհաստատությունների թափուր տեղի համար դիմած անձինք են, որտեղ տնօրենի տեղը տևական ժամանակ թափուր է մնում՝ այլ հավակնորդ չլինելու կամ բավարար կարողություններ ունեցող անձ չլինելու դեպքում:

Կարգի կիրարկման ընթացքում պարզ է դարձել, որ երբեմն առկա են զարգացման ծրագրերի բովանդակության, փորձաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկության փոխանցման դեպքեր, ինչը հակասում է ընթացակարգի նպատակներին: Խնդիրների կարգավորման և ոլորտում արդար մրցակցության և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով այս նախագծով առաջարկվում են մի քանի մեխանիզմներ: Օրինակ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է:

Կամ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցը երկու անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը: Քվեարկությանը մասնակցած բոլոր անդամների դրական եզրակացության դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է առանց փորձաշրջանի, իսկ հարցազրույցի փուլը հաղթահարելու արդյունքում առնվազն մեկ բացասական եզրակացություն ունենալու դեպքում հավակնորդը տնօրենի պաշտոնում նշանակվում է 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով ընտրված մենթոր դպրոցի տնօրեն է: Փորձաշրջանի ավարտին ղեկավարը մասնագիտական հանձնաժողովին է ներկայացնում տնօրենի աշխատանքների գնահատման թերթիկը: Փորձաշրջանն անցած կհամարվի 20 և ավելի միավոր ստացած տնօրենը»:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
«Հատիկ առ հատիկ» հաշվեք թշնամուն հանձնված հողերի գինը. Դավիթ Կարապետյան Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը Այդքան ահռելի գումարներ դուրս գրելով՝ ինչո՞ւ չի լուծվում տանիքների հարցը Նահատակությունը միայն մեռնելու մասին չէ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հունվարի 1-ից պետությունը չի թույլատրում, որ փաստաբաներն անվճար իրավական օգնություն ցույց տան․ Գոռ Գևորգյան ՔՊ-ն ինքն իր մեջ պայթում է․ Մարգարիտ Եսայան Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. Հայտնի է որոշման օրը Հետաքրքիր է ինչ են անում քաղաքային իշխանությունները խցանումների հարցը լուծելու համար. Արթուր Խաչատրյան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Opel Sentra»-ն ու «Opel Astra»-ն․ կա 8 վիրավոր ԱԱԾ-ն հայտնում է սահմանախախտման հավանական փորձի մասին Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգությունն ադրբեջանական հայաջինջ քաղաքականության թիրախում Մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել․ մեքենաների թիվը անցնում է 250-ը Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր Թրաշված Նիկոլը 28-րդ անգամ պետությանը վերադարձրեց անթրաշ Նիկոլի կողմից 37 անգամ վերադարձրած շենքը․ Երվանդ Վարոսյան Այսօրվա դատավարության նիստը կրկին անգամ չեղարկեցին. Արթուր Չախոյան Նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում 14,9 %-ով թանկացել է 2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Շիրակի մարզպետի ազատման հարցը կառավարության օրակարգում չի եղել. Փաշինյանը նրան ազատված է համարել՝ առանց որոշման Թրամփը պատերազմ է սկսելու Իրանի դեմ․ Time Հնդիկ 18-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am