ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է` արդյո՞ք ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին իրական վտանգ սպառնում է Ադրբեջանի ներկայացուցչի սպառնալիքներից հետո։
Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել էր, որ Բալայանի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ են եղել։
ԱԳ մյուս փոխնախարար Վահան Կոստանյանն էլ ընդգծել էր, որ Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգանին տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված է եղել ՀՀ ԱԳՆ-ի հետ։
«Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, այդ թվում դիվանագետների նկատմամբ անվտանգության ռիսկերի գնահատման և ըստ արդյունքների` անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը միտված տարբեր իրավասու մարմինների աշխատանքներին»,– նշվում է ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պատասխանում։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը