Հայաստանը COP-29-ին մասնակցության դուռը չի թակում

«Հրապարակը» գրում է․ Բաքվում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը (COP-29) թեպետ երեկ արդեն մեկնարկել է, սակայն պաշտոնական Երեւանը համառորեն չի հստակեցնում՝ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում կա՞, թե՞ չկա։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի եւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է ե՛ւ գնալ, ե՛ւ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից»,- ասաց նա՝ շարունակելով․ «Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»։ Ապա հստակեցրեց, որ մասնակցության նախապայման խնդիրների թվում են խաղաղության պայմանագիրը եւ գերիների վերադարձի հարցը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ են հայտարարել, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ միջոցառմանը միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնի Բաքվում պահվող գերիներին վերադարձնել կամ էլ առնվազն խաղաղության պայմանագիրը ստորագրի՝ չհամաձայնեցված կետերով։

Շաբաթներ առաջ ՔՊ փակ նիստի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կուսակիցներին փոխանցել էր կազանյան փակ հանդիպման ընթացքում իր եւ Ադրբեջանի նախագահի զրույցից որոշ մանրամասներ, երբ ինքն Ալիեւին խոստացել է անձամբ մասնակցել, եթե գերիներ վերադարձնեն: Բնական է, իրենք նկատի չունեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ շարքային քաղաքացիների մասին են խոսում, որոնք արդեն 3-4 տարի Բաքվի բանտերում են, բայց նույնիսկ շարքային զինվորականներին վերադարձնելու հարցը չեն կարողանում լուծել։
Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչ օրս էլ Երեւանը սպասում է Բաքվի պատասխանին, որ գոնե մեկ-երկու գերի վերադարձնեն: Ավելին, հայկական կողմի համար անակնկալ է եղել Ալիեւի նման վերաբերմունքը, քանի որ կասկած չեն ունեցել, որ նա իրենց մասնակցության դիմաց գոնե մի քանի գերի կվերադարձնի, որ աշխարհին ցույց տա իր «հումանիստական էությունը»։ Մինչդեռ միջոցառումը երեկ մեկնարկել է, սակայն այդ հարցով որեւէ նորություն չկա, եւ ՔՊ-ական իշխանությունն էլ չի կողմնորոշվում` ինչ անել։

Նշենք, որ միջոցառումը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 24-ը, Վահան Կոստանյանի «զգուշավոր» պատասխանից էլ զգացվում էր՝ եթե Բաքուն գոնե կեսքայլ անի, Հայաստանի պարտվողական իշխանություններից ի պատասխան մեծ քայլ կստանա։ Հիշեցնենք․ ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը 2023-ի դեկտեմբերին է կայացվել՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` ի նպաստ Բաքվի․ այդ օրերին ազատ արձակված 32 հայ ռազմագերիների վերադարձը կապեցին Հայաստանի հրաժարման հետ, թեեւ մեծ թվով այլ գործոններ էլ էին ազդել այդ որոշման վրա։

Դրանից հետո Հայաստանն անընդհատ զիջել է Ադրբեջանին, սակայն ադրբեջանական հռետորաբանությունը, մեղմվելու փոխարեն, նկատելիորեն սրվել է, եւ նկրտումներն էլ ավելի ու ավելի ցինիկ են դարձել: Այժմ Բաքվից հայտարարում են՝ չեն ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը եւ հայ ժողովրդին բացատրել, որ Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանինը, ինչպես նաեւ չի ապառազմականացվել եւ չի հրաժարվել միջազգային ատյաններ ներկայացրած հայցերից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով, թվում էր՝ Ադրբեջանը միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ: «Ալիեւը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին: Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չեն մոտեցրել իրական խաղաղությանը, այլեւ հավելյալ խոցելիություն են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար»,- կարծում է նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am