Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Բաց աղբյուրներում տեղադրված ինֆորմացիայի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին այսօրվա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել: Մինչ այդ փաստը մանրամասնելը տեղեկացնենք, որ Կոնջորյանը եզակի «չքայլած» հեղափոխականներից է, որը երիտասարդ տարիքում հասցրել է երեք կուսակցություն փոխել:

Կոնջորյանը «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության (ՀԺԱՄ) անդամ էր, որտեղից դուրս է եկել չբացատրված պատճառներով: Միայն հայտնի է, որ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, հասցրեց իր հարսանիքի քավոր դարձնել Էդմոն Մարուքյանին եւ քայլում էր դեպի լուսավոր ապագա: Այդ ճանապարհին նա, կարծես թե, այնքան էլ չէր հավատում իր քաղաքական ապագային, դրա համար, թերեւս, բեռնատար «Հունդայի» էր գնել, որպեսզի ինչ-որ գործունեություն ծավալեր: Բայց 2018-ից Կոնջորյանը նաեւ իր քավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ դուրս եկավ` տեղավորվելով իշխող թիմի ներսում: Եվ այդ ընթացքում նրա «բեռնատար» ավտոմեքենան 2022 թվականի հայտարարագրում դարձավ «մարդատար»: Ավելին՝ մարդատար ավտոմեքենան նա վաճառեց իր հարազատ եղբորը 3 միլիոն դրամով` նույն օրը եղբորից գնելով 9 միլիոն դրամ արժողության «Տոյոտա» մեքենան։

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց կապ հաստատել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հասկանալու համար, թե հեղափոխության օրերին ինչ խառը առք-վաճառքով է նա զբաղված եղել, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան Կրեմլը ձեռնպահ է մնում Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Նարեկ Կարապետյանի խոսքն ուղղված ժողովրդին (video) Վրաստանի ԱԺ նախագահը քննադատել է ԵՄ-ին՝ ՀՀ-ում ընդդիմադիրների ձերբակալությունների մասին լռելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am