Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։


Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։

Հեղափոխության տարում Թորոսյանը տեղափոխվեց կառավարություն եւ հասարակ վարչության պետից դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Սարգիս Թորոսյանն իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2017 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոկայանատեղի: Անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, Թորոսյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բանկային հաշիվներից մեկի մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 992 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 1 մլն 89 հազար դրամ։ Բանկային մյուս հաշվի մնացորդները նվազել են՝ 132 հազար դրամից դառնալով 3 հազար դրամ, վերջինը 271 հազար դրամից դարձել է կրկին 3 հազար դրամ:

Որպես կանխիկ դրամական միջոց հաշվետու տարվա սկզբում Սարգիոս Թորոսյանը հայտարարագրել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ. կրկին նվազել է:

Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում 2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից:

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։

Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին Աղազարյանին սպառնացել են, որ եթե մանդատը վայր չդնի, կհարապարակեն հեռախոսային խոսակցությունները․ Փաստաբան ՔՊ-ականները հեռախոսները փոխում են Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվելու են, այլ կանգնելու են գարաժներում Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո 2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեզ անիծում էին․ Մարգարիտ Եսայան Ոստիկանապետի նախկին տեղակալի որդին բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությանը չի տիրանա․ վճիռ՝ հօգուտ բնակիչների․ «Հետք» ՀՀ նորանշանակ դեսպանը և Քենիայի նախագահն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան Փաստորեն, ողջ պետական ապարատը վերածվել է քպ-ի «կուսակցական օրգանի». Ռուբեն Մելիքյան Հանուն սրա ծառայե՞լ դավաճանական ռեժիմին. Հովհաննես Ավետիսյան Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել Reuters: Ультраправый критик НАТО может победить во втором туре президентских выборов в Румынии Չեխիան հայտարարել է «Дружба» խողովակաշարով Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման մասին ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին ԱՄՆ-ն անտեղյակ էր Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելու մտադրության մասին. Բլինքեն Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետության ձևավորման վաղուց մշակվող ծրագիրը․ Վարուժան Գեղամյան Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ Ակնհայտ է, որ առևտուր է եղել, որի ընթացքում հեռացվածի լռությունը փոխանակվել է քրվարույթ չնախաձեռնելու հետ․ փաստաբան «ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am