Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով

«Հրապարակը» գրում է․ «Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար: Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետեւից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»:

Մեկով քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը եւ այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մի խումբ ՔՊ-ականներ։

Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին եւ նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին․ մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որեւէ մեկի նկատմամբ եւ վարչությանը չէր փոխանցել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան Դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ․ Արթուր Վանեցյան Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին Իլոն Մասկին մեղադրում են անպատշաճ վարքագծի մեջ Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել․ լուսանկար Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ևս 75 մարդ Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով. Վահե Դավթյան ՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ Պուտին Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Թեհրանը չի ծրագրում միջուկային զենք ձեռք բերել․ Իրանի նախագահ Ինչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան Իրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am