Երևանի քաղաքապետարանը որոշել է 110 հոգու համար ամանորյա միջոցառում կազմակերպել բարձրակարգ ռեստորաններից մեկում։
Խոզի, հորթի, գառան և թառափի խորովածով, ուզբեկական փլավ, ինչպես նաև բարձր կարգի, առնվազն 10 տարվա պահպանման, 0.7 լ․ գործարանային, շշալցված օղիներ, իհարկե մնացած ամեն ինչը ներառված, ճոխ միջոցառման համար քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որոշել է պետական բյուջեից ծախսել շուրջ 5000 ԱՄՆ դոլար գումար։
Ամանորյա «փարթիի» կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ, 1 մլն 998 հազար 888 ՀՀ դրամ արժողությամբ։
«ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է ոմն Վլաս Դոխոլյանին, իսկ ընկերությունը հիմնադրվել 2022 թվականին։
«ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 2024 թվականին շուրջ 86 մլն դրամի պայմանագիր է կնքել տարբեր պետական կառույցների հետ։
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ
Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը