Թուրքիայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։