Անն-Լորանս Պետելը ճիշտ է համարում Բաքվում մեկնարկած COP-29-ին չմասնակցելու Մակրոնի որոշումը

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ որոշում է կայացրել՝ չմասնակցելով Բաքվում մեկնարկած COP-29 համաժողովին։ Այս մասին Պետելն ասել է Sud Radio-ին տված հարցազրույցում։


«Նա ճիշտ որոշում է ընդունել, որովհետև Բաքու գնալը դիկտատորի ձեռքը սեղմելու և ակնհայտ իմիտացիան լեգիտիմացնելու ռիսկ է պարունակում, քանի որ Ադրբեջանը բացարձակ չի հանդիսանում երկիր, որը մասնակցել է բնապահպանական անցմանը։ Ադրբեջանը նավթային դիկտատուրա է և երկիր է, որտեղ մարդու իրավունքների վիճակն աղետալի է։

Էմանուել Մակրոնը ակտիվորեն աջակցել է Հայաստանին 2020 թվականից՝ այն պահից, երբ սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Նա շատ բան է արել, որպեսզի Եվրոպան աջակցի Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու հարցում»,- ասել է Պետելը։


Ֆրանսիան COP-29-ում ներկայացնում է երկրի բնապահպանական անցման նախարար Անիես Պանիե Ռյուշանեն։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիան պետք է ամբողջությամբ բոյկոտեր COP-29-ը՝ Պետելն ասել է․ «Ամբողջական բոյկոտի և տեխնիկական մասնագետների կամ չինովնիկների, այսինքն՝ ոչ քաղաքական ֆիգուրների ուղարկելու միջև տարբերություն կա։ Ես կարծում եմ, որ, եթե մենք ցանկանում ենք մասնակցել, եթե մենք ամեն դեպքում ցանկանում ենք մասնակցություն ունենալ էկոլոգիական տեսանկյունից, մենք կարող ենք ուղարկել չինովնիկների և մասնագետների, բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք ունենալ քաղաքական ներկայացվածություն և կառավարության անդամի մասնակցություն։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք զերծ մնալ այդ ներկայությունից։ Այսօր պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիևն այն անձն է, որը ոչ միայն 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ, այլ նաև դիկտատոր է սեփական երկրում, քանի որ այնտեղ 300 քաղբանտարկյալ կա»։

Պետելը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը խառնվում է Ֆրանսիայի ներքին գործերին։ «Մոտավորապես 1․5 տարի առաջ նա ստեղծել է այսպես կոչված «Բաքվի նախաձեռնողական խումբը», որը կենտրոնացած է ռեգիոնալիստների և անջատողականների միավորման վրա՝ լինի դա Նոր Կալեդոնիայում, Կորսիկայում կամ Ֆրանսիայի այլ շրջաններում։ Դրա նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ 2024 թվականի հոկտեմբերին Մյուլուզում սպանվել է Ալիևի հակառակորդը, որը արտաքսված էր և ապրում էր Ֆրանսիայում։ Այսօր ընդդիմադիր բլոգեր Մոհամմադ Միրզալին գտնվում է ֆրանսիական ոստիկանության պաշտպանության տակ, ապրում է Ֆրանսիայում, և ֆրանսիական հողի վրա նրա նկատմամբ մի քանի մահափորձ է եղել»,- ասել է քաղաքական գործիչը։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետ Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին․ «Ուժեղ Հայաստան» Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե Հակոբյան Քաղաքական ընդդիմախոսների դեմ գործ կարելը պարզապես ամոթալի երևույթ չէ, դա ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ արգելված և հետևաբար հանցավոր արարք է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am