Շվեդ էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը կոչ է արել նոյեմբերի 11-ին ցույցեր կազմակերպել ամբողջ աշխարհում Թուրքիայի դեսպանատների առջև:
«Սա գործողության հրատապ կոչ է: Էրդողանը խոսում է Պաղեստինի հետ համերաշխության մասին, սակայն Թուրքիայի նավահանգիստները մնում են բաց՝ թույլ տալով, որ նավթը հասնի Իսրայել և վառելիք ապահովի պաղեստինցիներին սպանող ռազմական մեքենային համար: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը, որը շահագործում է BP-ն և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, ապահովում է Իսրայելի նավթի մատարարման գրեթե կեսը: Էրդողանն ու Ալիևը շահույթ են ստանում՝ ամրապնդվելով համաշխարհային էներգետիկ շուկայում, մինչդեռ պաղեստինցիները վճարում են իրենց կյանքով», – ասել է նա:
Թունբերգը հիշեցրել է, որ այս տարի կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովն անցկացվում է Ադրբեջանում, որի շրջանակում երկրի իշխանությունները փորձ են անելու «մաքրագործել» սեփական բնակչության նկատմամբ ճնշումները և Պաղեստինի ցեղասպանությանը մեղսակցությունը:
«Այս գլոբալ քարոզարշավը պահանջում է պատասխանատվություն: Նոյեմբերի 11-ին մենք հավաքվելու ենք աշխարհում թուրքական դեսպանատների մոտ՝ պահանջելու արդարություն Պաղեստինի համար, և որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջ տան իրենց մեղսակցությանը։ Կանգնեք մեր կողքին և եկեք միասին բարձրացնենք՝ դադարեք սնել ցեղասպանությունը», – ասել է ակտիվիստը:
Նա հավելել է, որ ամսի 16-ին հերթական գլոբալ ակցիան կլինի հենց SOCAR-ի դեմ։
Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը