«Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը դադարեցրել է Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը․ Մելիքյան
«Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով:
Նարեկն այս գործով անազատության մեջ է գտնվել 3 ամիս, որից երկուս ու կես ամիսը՝ բանտային, մնացածը՝ տնային կալանքի ներքո։
Փաստաբան Ռուբեն Մելիքյան