Տղամարդը կնոջն առաջարկել է իր և ընկերոջ հետ 4.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ

Սարգիս Կ.-ն Սամվել Կ․-ի, Ֆրունզ Ա․-ի և նրա կնոջ՝ Հասմիկ Ա․-ի հետ միասին, իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով գարեջուր ըմպելով գնացել են Արարատի՝ Ոստան բնակավայրի գնացքի գծերի մոտ, որտեղ վերջինս կնոջն առաջարկել է իր և ընկերոջ՝ Սամվել Կ․-ի հետ, 4.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչը Հասմիկ Ա․-ի կողմից մերժվել է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վերջիններս նույն ավտոմեքենայով գնացել են «Արտաշատ» ԲԿ-ի հարակից հատված, որտեղ Սարգիս Կ․-ն նույն առաջարկն է արել Հասմիկ Ա․-ին, սակայն կինը կրկին մերժել է՝ հայտնելով, որ կզանգահարի ոստիկանություն, ինչից Սարգիս Կ․-ն հայտնել է, որ «ոստիկանության անունը լսելիս էն բանից է կպնում», բարկացել է, ապա կնոջն իջեցնելով ավտոմեքենայից՝ բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել է ասֆալտապատ գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Կնոջ մոտ ախտորոշվել է ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի դրսային շրջանի, դեմքի ձախ այտային շրջանի, վերին շրթունքի ձախ կեսի մեկական, ձախ ծնկահոդի շրջանի վնասվածքներ։

Սարգիս Կ.-ն նախկինում դատված է եղել։ Այս գործի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Գործով դեռևս 2 նիստ է տեղի ունեցել։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին Փաշինյանի հայտարարություններն ավելի մեծ ոգևորություն են առաջացրել Ադրբեջանում, քան Թուրքիայում․ Տոնոյան Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված Հայաստանի ղեկավարությունն ինձնից նեղացած է, քանի որ Ադրբեջանին եմ աջակցել․ Լուկաշենկո Փաշինյանը կկործանի Հայաստանը. Լուկաշենկո Երբ Հայոց ցեղասպանության դատապարտումն իրական արտաքին օրակարգ էր, ՀՀ-ն գործոն էր, ոչ թե այսօրվա նման գործիք. Շարմազանով Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Audi-ն վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ Ամեն օր մի նոր անտրամաբանական թեզ է նետվում՝ տոտալ ընկճախտ առաջացնելու նպատակով․ Զառա Հովհաննիսյան Սխալ եզրահանգման հիման վրա փորձում են հավաստիացնել, թե իբր մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում․ Վարդան Ոսկանյան Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանը Վանաձորին կապող ավտոբուսային երթուղին չի գործում․ Արմեն Հակոբյան Երևանում գողացել են «Range Rover», «BMW», «Mercedes» մեքենաների կողային հայելիները և գումար պահանջել Նիկոլ Անհողը հայտարարում է, որ Արարատի պատճառով մեզ զենք ոչ ոք չի վաճառի... Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր կրթության կիսատ-պռատությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ Խոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ Հակոբյան Երևանում ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի «Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին Եղանակն՝ առաջիկա օրերին Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունվարի 27-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am